Խորեն Լևոնյանի ու Մերի Հովհաննիսյանի որդու առաջին քայլերը դպրոց
LIFEBlognews.am-ը գրում է.
Այսօր իրենց որդուն առաջին դասարան են ճանապարհել նաև դերասան Խորեն Լևոնյանն ու պարուհի Մերի Հովհաննիսյանը: 6-ամյան Արմենը հաճախելու է Չայկովսկու անվան երաժշտական դպրոց: BlogNews-ը բացառիկ կարգով լուսանկարել է փոքրիկի առաջին քայլերը դեպի դպրոց:

Մայրիկը պատմեց, որ Արմենը շատ լավ լսողություն ունի: «Արմենս մեծ սեր ունի երաժշտության հանդեպ: Հենց ինքն էր ցանկանում երաժշտական դպրոց գնալ, այդ իսկ պատճառով ընտրեցինք Չայկովսկին: Հրավածային գործիքների բաժին է հաճախելու, ինչի համար շատ ոգևորված է»,-պատմեց Մերին:
Պարուհուց իմացանք, որ Խորենը չի առարկել որդուն երաժշտական դպրոց տանելու որոշումը: «Նա էլ է զգում, որ երեխան շատ է տարված երաժշտությամբ: Որևէ խնդիր այս թեմայով չի եղել»,- նշեց մայրիկը:

Արմենին առաջին դասարան ճանապարհելու էին եկել ոչ միայն ծնողները, այլև հորեղբայրը՝ դերասան Արսեն Լևոնյանը:
BlogNews
-ը շնորհավորում է փոքրիկին և բարի երթ մաղթում:)
![]() |
![]() |
![]() |
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
















