Առողջապահության նախարարության աշխատակիցներն այելել են տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոց
SOCIETYՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներն ձևավորված ավանդույթի համաձայն սեպտեմբերի 1-ին այցելեցին Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոց: Առաջին դասարանցիներին փոխանցեցին պարագաներ և խաղալիքներ, շնորհավորեցին ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Այս կրթական հաստատությունում սովորում են տեսողական խնդիրներ ունեցող երեխաներ ոչ միայն մայրաքաղաքից, այլև հանրապետության հեռավոր մարզերից: Դպրոցը միակն է, որտեղ ուսումն իրականացվում է «Բրալյան» համակարգով: Նախարարության ներկայացուցիչները զրուցեցին ուսուցչական անձնակազմի հետ, շրջեցին դասասենյակներով, ծանոթացան նաև բուժկետի և ճաշարանի պայմաններին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



