Ուզբեկստանը նշում Է Անկախության օրը՝ չնայած Քարիմովի հիվանդությանը
INTERNATIONAL NEWSՈւզբեկստանում անկախության 25-ամյակի տոնակատարությունը տեղի Է ունենում ազգային երաժշտական գործիքների հնչյունների ներքո եւ արտիստների ելույթների ուղեկցությամբ, թեեւ տոնական համերգը չեղյալ են հայտարարել երկրի նախագահ Իսլամ Քարիմովի հիվանդության պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հանդիսությունների նախօրյակին, որոնք պետք Է ցուցադրեին Ուզբեկստանի նվաճումները քառորդ դարի ընթացքում, Քարիմովը հայտնվել Է հիվանդանոցում: Տոնական միջոցառումների ծրագրում ստիպված շտկումներ են մտցվել. սեպտեմբերի 1-ին Տաշքենդի բնակիչներն ու հյուրերը հրավառություն չեն տեսնի. ըստ ավանդույթի սեպտեմբերցի 1-ի երեկոյան այն դառնում Է Ուզբեկստանի Աանկախության օրվա տոնակատարությունների գագաթնակետը:
Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, առավոտվանից Տաշքենդում լեփ-լեցուն են զբոսայգիներն ու թատերականացված հարթակները: Ուզբեկստանի մայրաքաղաքի հոքիմիյաթի (վարչակազմի) տվյալներով՝ այդ օրը հանդիսությունների համար բաց են ութ զբոսայգիներ եւ չորս թատերականացված հարթակներ:
Նախագահի կարգադրությանը համապատասխան Անկախության օրը հանրապետությունում այս անգամ կնշեն երեք օր: Սեպտեմբերի 4-ի կիրակի օրը տեղափոխվել Է սեպտեմբերի 2-ի ուրբաթ:
Ավելի վաղ Ուզբեկստանի պաշտոնական զանգվածային լրատվամիջոցները տարածել են հանրապետության նախարարների կաբինետի հաղորդագրությունն այն մասին, որ Քարիմովը գտնվում Է ստացիոնար բուժման մեջ, որը «որոշակի ժամանակ» կպահանջի: Իր հերթին, պետության ղեկավարի դուստրը՝ Լոլա Քարիմովա Տիլյաեւան, Instagram-ի իր Էջում գրել Է, որ նախագահը գտնվում Է վերակենդանացման բաժանմուքում ուղեղի արյունազեղումից հետո, նրա վիճակը գնահատվում Է՝ կայուն:



