Հարյուրավոր մարդիկ են հարգել Բեսլանի դպրոցում ահաբեկչության զոհերի հիշատակը
INTERNATIONAL NEWSՀարյուրավոր մարդիկ են մասնակցել Բեսլանի թիվ 1 դպրոցում ահաբեկչության 12-րդ տարելիցին նվիրված սգո արարողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ավանդաբար հիշատակի եռօրյա հերթափոխը դպրոցում սկսվել Է Երեւանի ժամանակով ժամը 9:00-ին՝ զանգերի ղողանջով: Այնուհետեւ ժամը 10:15-ին՝ այն ժամանակ, երբ 2004 թվականին ահաբեկիչները պատանդներ վերցրեցին, հնչել Է դպրոցական զանգը եւ մարդիկ սկսել են ծաղիկներ դնել ավերված մարզադահլիճում:
Սեպտեմբերի 1-ին մարդիկ ահաբեկչական գրոհի ենթարկված դպրոց են գնում անվերջանալի հոսքով: Առաջինների թվում ծաղիկներ են դրել հանրապետության ղեկավարները, կառավարության անդամները, հասարական ու կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները:
2004 թվականին ահաբեկիչների կողմից Բեսլանի թիվ 1 դպրոցի գրավման հետեւանքով պատանդի վիճակում հայտնվեց ավելի քան 1,2 հազար մարդ: Զոհվեցին եւ ստացված վերքերից ավելի ուշ մահացան 334 հոգի, այդ թվում՝ 186 երեխաներ: Հաշմանդամ դարձան 126 նախկին պատանդներ, ներառյալ 70 երեխաներ: Նրանցից շատերը մինչ այժմ վերականգնման կարիք ունեն:



