Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես են հայ հայտնիներն իրենց երեխաներին ճանապարհել դպրոց Tert.am Life-ի ֆոտոշարքում

PHOTO

Tert.am Life-ը գրում է.

Թերևս սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի և դպրության օրը, բոլոր են սպասում: Այն տոն է թե՛ աշակերտների, թե՛ ուսանողների, թե՛ ծնողների, թե ուսուցիչների, թե՛ դասախոսների ու թե՛ բոլոր այն մարդկանց համար, որոնք ինչ-որ կերպ առնչվում են ուսումնական հաստատությունների հետ։ Սովորողները տոնական տեսք ընդունած գնում են դպրոց՝ նշելով իրենց ուսումնական տարվա առաջին օրը:

Tert.am Life-ը ֆոտոշարք է իրականացրել հայ հատնիների և իրենց երեխաների հետ, թե ինչպես են պատրաստվել գնալ դպրոց և հարացազրույց արել:

Պրոդյուսեր և դերասան Արմեն Պետրոսյանի և Քրիստինե Սմսարյանի երեք երեխաները սովորում են Վարդանանք կրթահամալիրում, բայց մինչ այդ սովորել են Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցում:

 

 

Քրիստինան մեզ պատմեց, որ երեք ամիս արձակուրդից հետո երեխաները դժվարանում են առավոտյան առթնանալ և գնալ դպրոց: Մեծ ոգևորությամբ և ուրախ տրամադրվածությամբ են պատրաստվել: Բայց ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ նրանք սիրում են ավելի շատ տանը մնալ:

 

«Սիրում են նախապատրաստվել, իրենց համար հագուստ, պայուսակ ու գրենական պիտույքների գնել: Այս տարի հատուկ համազգեստներով են երեխաները գնալու դպրոց, այդ առումով գործս հեշտացել է (ժպտում է), բայց երեխաներս մի քիչ տխրել էին, քանի որ իրեց ուզած հագուտը չեն հագնելու: Հատկապես Էլինան, ով թելադրում է իր ճշակն ու ոճը»,- ասաց Քրիստինան:

 

 

Խոսելով երեխաների բնավորության և իրենց վարքի մասին, նա ասաց. «Մարիան դպրոցում ավելի լուրջ է, ուշադիր իր եղբոր նկատմաբ, որ հանկարծ տետրերը, պայուսակը չմոռանա, իսկ Աշոտն ավելի ուշադիր է Մարիայի նկատմամբ, որ հանկարծ նրան ոչ ոք չնեղացնի: Անգամ եղել է այնպես, որ Մարիային ցանկացել են ծաղկեփունջ նվիրել, Աշոտից են հարցրել նոր են նվիրել: Մի անգամ Մարիան ծղիկներով տուն եկավ զարմացա, թե ինչպես են տվել, Աշոտն ասումա՝ «մամա ջան հարցրել են նոր են տվել» (ծիծաղում է): Վերջերս իմացա, որ Աշոտին դպրոցում ասում են շեֆ: Նա դպրոցում չափից դուրս ակտիվ է, օրը մի պատմության մեջ է ընկնում: Իհարկե, նա ինձ այդ մասին չի պատմում, ես դա իմանում այլ մարդկանցից: Դպրոց ծնող չեն կանչում, բայց շատ հաճախ զանգում բողոքում են իր չարաճճիության համար:  Իսկ Էլինան շատ ըներասեր է: Հիշում եմ իր առաջին քայլը, երբ բարձր տրամադրությամբ գնաց դպրոց: Էությամբ նա շատ հետաքրքիր է»,- նշեց նա:

 

 

Երեխաներից յուրաքանչյուրն արդեն որոշել են, թե ինչ են դառնալու:

 

«Աշոտը որոշել է բիզնեսմեն դառնալ, Մարիան՝ դերասանուհի, իսկ Էլինան՝ ոճաբան: Ամեն մեկը մի զարգացվածություն ունի: Աշոտը մաթեմատիկա շատ է սիրում: Արագ կարողանում է լուծել բարդ խնդիրներն ու հավասարումները: Այդ առումով նա նման է իր պապիկին ու պապային: Իսկ Մարիան ինձ է նման սիրում է հումանիտար առարկաներ: Երբ նայում եմ նրան իմ մանկություն եմ հիշում՝ նրա առաջին քայլը, նրա բնավորության գծերը, նրա պահելաձևը դպրոցում: Էլինան ավելի շատ Արմենին է նման` ավելի ակտիվ, ավելի հետաքրքիր է»,- եզրափակեց Քրիստինան:

 

 

 

 

Հաղորդավարներ Մերի Ներսիսյանի և Գոռ Հակոբյանի դուստրը` Էվան, սովորում է Նիկոլ Աղբալյանի անվան հ. 19 հիմնական դպրոցի երկրորդ դասարանում:

 

Մերիի խոսքով. «Երեք ամիս արձակուրդից հետո սովորաբար երեխաները դժվարությամբ են գնում դպրոց, բայց աղջիկս մեծ ոգևորությամբ է պատրաստվել: Նույնիսկ նա արձակուրդների առաջին օրերին ասում էր, որ ցանկանում է վերադառնալ դպրոց իր ընկերների մոտ: Նա շատ լավ է սովորում դպրոցում, սիրում է կարդալ, գրել: Արձակուրդներին մի քանի հեքիաթներ է կարդացել և մաթեմատիկայի վարժությունները լուծել: Սեպտեմբերի 1-ից մի քանի օր առաջ սկսեցինք գնումներ կատարել հագուստ, պայուսակ, գրենական պիտույքներ, որը մի քանի օր է տևել: Մինչև հիմա չեմ հավատում, որ Էվան դպրոց է գնում, քանի որ տպավորություններս, հիշողություններս այնքան թարմ են, որ կարծես ես դեռ դպրոցական եմ, չեմ ավարտել: Էվան իր առաջին դասի ժամանակ է միայն հուզվել, քանի որ նոր միջավայրում էր, անծանոթ մարդկանց շրջապատում, բայց հաջորդ օրվանից բարձր տրամադրությամվ գնացել է»:

 

 

Մերին իր առաջին քայլերը աղոտ է հիշում:

 

«Իմ դպրոցական առաջին երկու տարին չեմ հիշում, միայն կան դրվագներ, որոնք շատ լավ հիշողությանս մեջ տպավորված են: Ինչպես Էվան է միշտ իր ընկերներին ասոցացնում է դպրոի հետ, այնպես էլ ես: Երբ ասում եմ դպրոց, հիշում եմ, թե ինչպես ծանոթացա առաջին անգամ իմ այժմյան ամենամոտ ընկերուհիներիցս մեկի հետ: Հիշում եմ, թե ինչ հագուստ էի հագել, հիշում եմ,  որ ամենագեղեցիկ պայուսակը ես ունեի, որը մորաքույրս էր գնել: Ամեն ագամ մեծ ոգևորությամբ էի սպասում սեպտեմբերի 1-ին: Սիրում էի միշտ ներկայանալ գեղեցիկ տեսքով, հատկապես կոշիկներիս մեծ ուշադրություն էի դարձնում: Էվան նույնպես շատ է սիրում գնումներ կատարել: Արդեն երկրորդ տարին է, որ մենք միասին որոշում ենք, թե ինչ հագուստ է նա հագնելու, իսկ տատիկը նրա համար կարում է»,- պատմեց Մերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders