Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի ԶՈՒ ապագա հրամանատարները կսովորեն ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նորակառույց շենքում

SOCIETY

Հայաստանի զինված ուժերի սպայական կազմի համալրումն ապահովող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետի դասընթացներն այս սեպտեմբերից մեկից կանկացվեն նորակառույց շենքում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ տեղի ունեցավ ռազմական համալսարանի հրամանատա րաշտաբային ֆակուլտետի շենքի տնօրհնեքի արարողությունը: Նախարար Օհանյանըլրագրողների հետ զրույցում նկատեց, որ ՀՀ ԶՈՒ զարգացման ուղղությունների մեջ ամենակարևորը ռազմական կրթության բաղադրիչի զարգացումն է, ինչի ուղղությամբ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանք է կատարվել, ձևավորվել է ճանապահային քարտեզ:

Ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետի կազմավորման համար հիմք է հանդիսացել ՀՀ պաշտպանության նախարարի 2011-ի օգոստոսի 24-ին հաստատած աշխատանքային պլանը: Հրամանատարաշտաբային դասընթացների մեկնարկը տրվել է 2013-2014 ուսումնական տարվանից, մինչ այժմ այն ՀՀ ԶՈՒ-ին տվել է 39 սպա:

Հրամանատարաշտաբային ֆակուլտետի կազմում են միջազգային և ազգային անվտանգության, ռազմարվեստի, ռազմամասնագիտական առարկաների ամբիոնները:

Նշյալ ֆակուլտետում դասընթացների տևողությունը 11 ամիս է, որի ընթացքում ունկնդիրները ուսումնասիրում են միջազգային ու ազգային անվտանգության, առաջնորդման և կառավարման ու ռազմական մասնագիտության կրթաբլոկների առարկաները: Ունկնդիրները ուսումնառության ընթացքում մասնակցում են ԶՈՒ Գլխավոր շտաբի պլանով նախատեսված հրամանատարաշտաբային զորավարժություններին, դասընթացներն ավարտում են պետական ավարտական քննություններով և մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:

«Մեր ժողովրդին, փառապանծ բանակին շնորհավորում եմ այս կրթական համալիրի բացման արարողության կապակցությամբ: Հայոց բանակի զինծառայողը պետք է կրթվի ու հետո գործնական ծառայության ընթացքում կիրառի և ամրապնդի ձեռք բերած գիտելիքները: Ըստ էության, սա մեր ռազմական ակադեմիան է: Կարելի է ասել, որ ամբողջ ճանապարհային քարտեզն ավարտված է, այս համալիրը հնարավորություն է տալու մեր սպաների մոտ ձևավորվել օպերատիվ մտածելակերպ: Նրանք համապատասխան գիտելիքներ, հմտություններ են ձեռք բերելու, որ կարողանան մշակել ժամանակակից մարտական գործողութÕ �ուններ, արագ կողմնորոշվեն ցանկացած իրադրությունում ու դրա գնահատման արդյունքում ընդունեն համապատասխան որոշումներ»,-ասաց նախարարը:

Նա կարևորեց հանգամանքը, որ կրթական համալիրն օժտված է ժամանակակից տեխնոլոգիաներով, որտեղ սովորողները դասարանային պայմաններում հարմարեցված տարբեր իրադրություններում հանդես կգան ոչ միայն հրամանատարի, այլև յուրաքանչյուր զորատեսակի ծառայության պետի դերում` իրականացնելով իրադրության համակողմանի գնահատում և ընդունելով որոշումներ:

«Բացի այդ, կից բանակների, ռազմական կրթական համակարգերին` փորձի փոխանակման միջոցով: Այս կրթական համալիրում օգտագործելու ենք օտարերկրյա դասախոսների հնարավորությունները: Այստեղ ձեռք բերած գիտելիքների շնորհիվ հայոց բանակի սպան ղեկավարելու է զորամասեր, զորամիավորումներ, կարողանալու է իր գիտելիքները տեղայնացնել այն իրադրության մեջ, որտեղ հանդիսանալու է հրամանատար ինչպես առօրյա գործունեությունն իրականացնելիս, այնպես էլ մարտական հերթապահություն կազմակերպելիս»,-նշեց Սեյրան Օհանյանը:

Խոսելով կադրերի առկայության մասին` նախարարը հայտնեց, որ նրանց թիվը բավարար է` շնորհիվ հայկական ռազմական համալսարանների` ի դեմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և Արմենակ Խամփերյանցի անվան ռազմավիացիոն համալսարանի: Նա միևնույն ժամանակ հավելեց, որ կլինեն հրավիրյալ դասախոսներ Ռուսաստանից, ՀԱՊԿ անդամ այլ երկրներից, ինչպես նաև Եվրոպայից ու Ամերիկայից:

Հարցին ի պատասխան, թե արդյոք նախարարին գոհացնում է ուսանողների թիվը, ովքեր նախընտրում են զինվորական դառնալ`նա ասաց. «Այս մակարդակի ուսուցման համար թիվը համապատասանում է մեր կադրային քաղաքականությանը, մենք ընդունում ենք ուղիղ այնքան սպաներ, ովքեր պետք է  իրենց ծառայությունը շարունակեն զորամասի, զորամիավորման հրամանատարների տեղակալ օղակներում: Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի և Արմենակ Խամփերյանցի ռազմական համալսարաններում սովորողների թվին, վերջին տարիներին ես այդ թվերից գոհ չեմ, բայց մենք համապատասխան աշխատանքներ տանո ւմ ենք, որ տեղերը լրացված լինեն ոչ միայն ընդունվողների, այլև մեզ հետ համագործակցող ՀՀ բարձրագույն այլ հաստատությունների մեկամյա կամ այլ ծրագրերով լրացնելու շրջանակներում»:

Սեպտեմբերի մեկին Հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենք է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ներկա է գտնվել Ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակի խաչքարի օծման արարողությանը: Խաչքարի բացման պատիվը տրվել է զոհված զինծառայողներ կապիտան Զորիկ Գևորգյանի մորը` տիկին Հերմինեին և փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի դուստր Աստղիկին:

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine