Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստան ներմուծված թռչնամսի մոտ 90 տոկոսը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության

SOCIETY

ՀՀ գյուղատնտեսության նախարարութն սննդի անվտանգության պետական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստան ներմուծվող թռչնամսի որակի վերաբերյալ:«Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է պարզաբանումն ամբողջությամբ.

«Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը 168.amկայքին տված հարցազրույցում, խոսելով ներմուծված թռչնամսի որակի մասին, նշել էր, թե «Առավել վտանգավոր է հատկապես Թուրքիայից ներկրվող «փրթված» թռչնամիսը, որը հիմնականում օգտագործում են արագ սննդի մեջ»: Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը պետք է, որ իմանար՝ ավելի քան մեկ տարի է, ինչ Թուրքիայից Հայաստան թռչնամիս չի ներկրվում և չներկրված ապրանքի վտանգավորության մասին դատողություններ անելուց առաջ ճշտումներ աներ լիազոր մարմնից: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտագության պետական ծառայության պետի հրամանով՝ 2015 թվականի մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը, և առ այսօր Թուրքիայից ներմուծան որևէ դեպք չի եղել: Մինչ այդ եղել են թուրքական ծագման թռչնամիսը հետ վերադարձնե լու դեպքեր՝ պայմանավորված Ծառայության հայտնաբերած խախտումներով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող թռչնամսի գերակշիռ մասը ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների հիման վրա էլ թույլատրվում է ներմուծումը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, 2016 թվականին (օգոստոսի 30-ի դրությամբ) ներմուծված թռչնամսի 662 խմբաքանակներից լաբորատոր փորձաքննության է ենթարկել 572-ը՝ 87 տոկոսը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է այլ երկրների համեմատությամբ: Փորձաքնն ություններ  չեն իրականացվել միայն այն դեպքերում, երբ, ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան, միևնույն ներմուծողի բեռը սահմանային վերահսկողության շրջանակնում բազմակի անգամ ենթարկվել է լաբորատոր փորձաքննության, խախտումներ չի հայտնաբերվել, ունեցել է ցածր ռիսկայնություն. սահմանային վերահսկողության իրականացնելիս Ծառայությունն առաջնորդվում է ներմուծման ռիսկերի մեթոդաբանությամբ:

Քանի որ ներմուծվող խմբաքանակների սահմանային զննման ժամանակ զգայորոշման փոփոխություններ և անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել, խմբաքանակներից վերցված նմուշները ենթարկվել են փորձաքննության անվտանգության սահմանված ցուցանիշների նկատմամբ: Տարվա ընթացքում Ուկրաինայից ներմուծվող՝ 19480կգ բրոյլեր սառեցված ճտի և 19800կգ հավի աղացած մսի խմբաքանակների ներմուծումն արգելվել է՝ քանի որ անվտանգության ցուցանիշներով սահմանված նորմերին չհամապատասխանելու պատճառով:

Ծառայությունը կարևոր խնդիր է համարում, որ իրացման կետերում և փոխադրման ընթացքում նույնպես պահպանվեն թռչնամսի պահպման պայմանները և տնտեսավարողներին հորդորում է խստորեն հետևել սահմանված պահանջների կատարմանը. նշված դեպքում վերահսկողությունն իրականացվում է պարբերական անասնահամաճարակային մշտադիտարկումների, դիտարկումների և ստուգումներրի միջոցով»:

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine