Ռուսաստանն ընտրություն չի անում Եվրոպայի եւ Ասիայի միջեւ. Լավրով
INTERNATIONAL NEWSՌուսաստանը չի պատրաստվում այս ու այն կողմ ընկնել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ, բայց բազմավեկտոր ինքնուրույն ուղեգծի հետամուտ կլինի արտաքին քաղաքականության բնագավառում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի Միջազգայն հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների առջեւ:
Ռուսաստանը պատրաստ Է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնմանը, բայց իրավահավասարության հիման վրա, նշել Է Լավրովը: «Մենք չենք պատրաստվում երես դարձնել որեւիցե մեկից: Մենք պատրաստ ենք նորմալ, լիարժեք հարաբերություններ վերականգնելու ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ, բայց բացառապես իրավահավասարության հիման վրա՝ առանց այդ հարաբերությունները մեկ դարպասի խաղի վերածելու որեւԷ փորձի»,- ասել Է նա:
Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ գործերը «սովորականի նման» վարել արդեն չի ստացվի, ՌԴ-ն աշակերտի «վիճակում» չի լինի: ՌԴ-ն պատրաստ կլինի աշխատել ԱՄՆ-ի ցանկացած նոր ղեկավարի հետ: «Մենք պատրաստ կլինենք աշխատելու ցանկացած ղեկավարի հետ, որը վստահություն կստանա ազատ ժողովրդավարական ընտրությունների ընթացքում»,- հավաստիացրել Է Լավրովը:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարարը նաեւ հայտարարել Է, որ նոր սառը պատերազմի սկսվելը քիչ հավանական Է, իրադարձությունների նման զարգացման համար նախադրյալներ չկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



