«Հայկական ժամանակ». Արմեն Աշոտյանի կրտսեր որդին նույնպես սովորելու է ոչ պետական դպրոցում
SOCIETY«ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից երեկ մեր թղթակիցը տեղեկացել է, որ նրա կրտսեր որդին նույնպես սովորելու է ոչ պետական դպրոցում։ Այս տարի նա կհաճախի առաջին դասարան և ինչպես եղբայրը՝ «Այբ» դպրոցում։
Նախարարը, սակայն, չի ընդունել, որ իր այդ ընտրությունն արդեն իսկ վերաբերմունք է պետական դպրոցների նկատմամբ և պնդել է, որ Հայաստանում կան բազմաթիվ լավ դպրոցներ ու դասվարներ։ Նշենք նաև, որ «Այրում» տարեկան ուսման վարձը 2.5 միլիոն դրամ է։ Նախարարը մեղմացուցիչ հանգամանք է բերել՝ ասելով, որ երկրորդ երեխայի դեպքում զեղչեր են կիրառվելու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
3
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...
4
Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi Camp
5
Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition



