Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տրվեց 2016-2017 ուստարվա մեկնարկը
SOCIETYՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տրվեց 2016-2017 ուսումնական տարվա մեկնարկը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ նոր ուսումնական տարում ուսանողներին և դասոխոսներին շնորհավորելու էին եկել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, 31-րդ ամառային օլիմպիական խաղերում արծաթե մեդալներ նվաճած Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը:
Ուսումնական տարվա մեկնարկը տրվեց մեկ րոպե լռությամբ: Ուսանողները, դասախոսները և միջոցառման ներկաները հարգեցին արցախյան պատերազմում զոհված մարտիկների հիշատակը: Ներկաներին ողջունեց և շնորհավորեց ֆիզիկական կուլտուրայի հայկական իստիտուտի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը:
«Հարգելի ուսանողներ, դուք ճիշտ ընտրություն եք կատարել ընդունվելով այստեղ: Մեզ հետ են մեր ինստիտուտի ուանողներ՝շրջանավարտ Գոռ Մինասյանն ու 3-րդ կուրսի ուսանող Սիմոն Մարտիրոսյանը: Մենք շնորհավորում ենք ձեզ: Տեսեք, ովքեր են այստեղ ավարտվել: Ցանակնում եմ ամենաքիչը հավասարվեք իրենց »,-նշեց Վահրամ Առաքելյանը:
Ավանդույթին համաձայն` ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողները «գիտելիքի բանալին» փոխանցեցին առաջին կուրսեցիներին: Առաջին կուրսեցիներն էլ իրենց հերթին խոստացան բարձր պահել ինստիտուտի պատիվը: Ուսանողներին ողջույնի խոսք հղեց նաև Հայաստանի Հանարպետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
«Մաղթում եմ, որ ուսանողները կարողանան կլանել այն ամենը ինչը որ տալիս են դասախոսները, և իրենց հետ տանեն կյանք, կիրառենք կյանքում՝ դառնալով լավ մարզիչներ և լավ մանկավարժներ: Այս տոնի կապակցությանբ ես շնորհավորում եմ բոլորին», -ասաց Գաբրիել Ղազարյանը:



