Քլինթոնը ընտրողների հակակրանքի ցուցանիշով գրեթե հավասարվել է Թրամփին
INTERNATIONAL NEWSԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ գրանցված ընտրողների հակակրանքի ցուցանիշը հասել է 59 տոկոսի այն դեպքում, երբ Սպիտակ տան համար պայքարում նրա մրցակցի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի այդ ցուցանիշը կազմում է 60 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրե ս»-ը, վկայում են ABC հեռուստաընկերության եւ The Washington Post-ի անցկացրած հարցման հրապարակված արդյունքները:
Langer Research Associates հետազոտական ծառայության փորձագետները Քլինթոնի ժողովրդականության նվազման պատճառները տեսնում են այն բանում, որ հասարակայնության ուշադրությունը վերստին դարձվել է նրա կողմից մասնավոր փոստային սերվերը գաղտնի փաստաթղթերով աշխատելու համար օգտագործելու հարցի, ինչպես նաեւ Քլինթոնների հիմնադրամի հետ կապված իրադրության վրա:
Մասնագետների գնահատումներով՝ «նախագահի պաշտոնի երկու թեկնածուներն էլ այժմ ամենացածր ժողովրդականությունն են վայելում հարցումների անցկացման ավելի քան երեսուն տարվա ընթացքում»: Մինչ այժմ ABC-ի եւ The Washington Post-ի հարցումների արդյունքներով՝ հակակրանքի ռեկորդը պատկանում էր ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշին. 1992 թվականի հուլիսին նրա մասին աննպաստ կարծիք էր հայտնել հարցվածների 53 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



