Աշխարհի 8 ամենասարսափելի վայրերը
LIFEԱշխարհում կան որոշ վայրեր, որտեղ կարծես վտանգն ու առեղծվածը հետևում են ձեզ: Եվ այսօր մենք կներկայացնենք ձեզ դրանցից մի քանիսը: Սակայն զգուշացնում ենք՝ սա սրտից թույլ մարդկանց համար չէ: Եթե բավական քաջ եք, ուրեմն շարունակեք կարդալ:
-
Հին հրեական գերեզմանոց Պրահայում, Չեխիա
Ավելի քան 4 դար այստեղ հուղարկավորություններ են արվել՝ 1439-ից մինչև 1787 թվականները: Այս՝ համեմատաբար փոքր տարածքում մոտ 100.000 մարդ է թաղված և կա ավելի քան 12.000 գերեզմանաքար: Աշխատողները հողով ծածկել են հին գերեզմանաքարերը և դրանց վրայից հուղարկավորել այլ մարդկանց: Գերեզմանոցում նույնիսկ կան տեղեր, որտեղ 12 շերտ գերեզմանաքարեր կան միմյանց վրա: Ժամանակի ընթացքում հողը իջնում է և գերեզմանաքարերը կրկին բարձրանում են մակերևույթ:


-
Տիկնիկների կղզի, Մեքսիկա
Մեքսիկայում մի շատ տարօրինակ, անապատացված կղզի կա, որը բնակեցված է մանկական տիկնիկներով: 1950 թվականին ճգնավոր Ջուլիան Սանտանա Բարրերան սկսել է դեն նետված տիկնիկների հավաքածու ստեղծել և հավաքել դրանք Մեքսիկո քաղաքի հարավում: Բարրերան խեղդվել է այդ կղզում 2001 թվականի սեպտեմբերի 17-ին: Իսկ նրա հավաքած ավելի քան 1000 տիկնիկները դեռ այնտեղ են:

-
Հաշիմա կղզի, Ճապոնիա
Հաշիման նախկին ածխի հանքավայր է եղել, որը գործում էր 1887 թվականից: 1959 թվականին այս վայրը համարվում էր ամենախիտ բնակչությամբ տարածքը աշխարհում՝ 5259 բնակչությամբ և ընդհամենը մեկ կիլոմետր ծովափով: Քանի որ 1974 թվականին այլևս ածխի գործը շահաբեր չէր, հանքը փակվեց: Այս վայրը հիմա դատարկվել է և համարվում է ուրվական քաղաք:
-
Ոսկորների մատուռ
Այս մատուռը կառուցվել է 16-րդ դարում: Այն այդքան էլ մեծ չէ՝ 18.6 մետր երկարություն և 11 մետր լայնություն: Սակայն սարսափելին այն է, որ այն կառուցված է 5000 վանականների ոսկորներից: Մատուռի կտուրին գրված է. «Մահանալու օրն ավելի լավն է, քան ծնվելունը:»


-
Ինքնասպանության անտառ, Ճապոնիա
Այս վայրը հայտնի է նրանով, որ այստեղ շատ են ինքնասպանություններ լինում:

-
Լքված հոգեբուժարան, Պարմայում, Իտալիա

-
Սուրբ Ջորջի եկեղեցի, Չեխիա
Այս եկեղեցին լքված է 1969 թվականից ի վեր: Արտիստ Յակուբ Հադրավան եկեղեցում տեղադրել է այս սարսափելի արձանները՝ չարագուշակ և առեղծվածային միջավայր ստեղծելու համար:

-
(վերջին) Կախովի դագաղներ, Սագադայում, Ֆիլիպիններ
Լուզոնի կղզում գտնվող Սագադա գյուղում կարելի է գտնել այս կախվող դագաղները: Այն համարվում է երկրի ամենասարսափելի վայրերից մեկը, քանի որ այդտեղ անց էին կացվում ամենատարօրինակ հուղարկավորության սովորությունները. դագաղները ոչ թե գետնի տակ էին պահում, այլ կախում էին ժայռից: Տեղաբնիկները հավատում են, որ ինչքան բարձր կախվի դագաղը, այնքան մահացածի հոգին ավելի մոտ կլինի դրախտին:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



