Սեպտեմբերի 1. ինչպիսին է եղել Քիմ Քարդաշյանը դպրոցում
LIFEՔիմ Քարդաշյանը, մինչեւ հայտնի դառնալը, որքան էլ տարօրինակ չլինի՝ բոլոր հասարակ մահկանացուների նման սովորական աշակերտուհի է եղել:

Մինչեւ Նորթի ու Սեյնթի ծնվելը, մինչեւ Քանյե Ուեսթի հետ հարսանիքը, մինչեւ ռեալիթի շոուի աստղ դառնալը Քիմը եղել է փոքրիկ աղջիկ Կալաբասասից, որը ուներ իր համեստ երազանքները:

Քիմը հաճախել է Մերիմոունթ կաթոլիկ դպրոցը Բել Էյրում:

Երբ դեռահաս էր՝ Քիմը պաշտում էր Ջեյ Լոյին ու Spice Girls-ին:

Քիմն իր ընկերուհու՝ Նիքի Լունդի հետ 1995 –ին

Դարձյալ ընկերուհու՝ Նիքի Լունդի հետ 2000-ին

Քիմն ընտանիքի հետ

Նրա մանկության ու պատանեկության ընկերուհի Նիքին Քիմի դպրոցական տարիների մասին հետեւյալն է պատմել.

«Քիմը համեստ աղջիկ էր, նա առանձնապես չէր երազում հայտնի դառնալու մասին: Ուզում էր, որ ոչ ոք չնկատի իրեն: Բայց երբ 2000-ին քաղցկեղից մահացավ նրա հայրը՝ Ռոբերտը, Քիմը փոխվեց, նրա մոտ երկարատեւ դեպրեսիա սկսվեց, իսկ հետո նա ամբողջովին փոխեց վերաբերմունքն իր ու կյանքի հանդեպ»:



