Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Ջիվան Ավետիսյան. «Լավ ֆիլմով պետք է լուրջ հարցեր բարձրացնել, փորձել ինչ-որ բան փոխել»

SOCIETY

Հայաստանի ազգային կինոակադեմիան հեղինակավոր «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը ֆիլմ ներկայացնելու երեք հայտ է ստացել: Կինոնկարներից մեկը՝ երիտասարդ, բայց արդեն ճանաչված կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմն է: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցեց ռեժիսորի հետ:

-Նախորդ՝  «Թևանիկ»  ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել, արժանացել  է կինոքննադատների բարձր գնահատականին: Երբ սկսեցիք «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումները, որը նույնպես արցախյան պատերազմի մասին է, մտավախություն չկա՞ր, որ  գուցե այն չկրկնի «Թևանիկի» հաջողությունը:

-Բնականաբար, ամեն նոր աշխատանք սկսելիս լինում են վախեր. արդյոք կկարողանա՞ս քայլ առաջ անել, թե ոչ: Հիմա, երբ ֆիլմը պատրաստ է, վստահ կարող եմ ասել, որ այն հաջողված է: Ներկայումս մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի «Վերջին բնակիչը» ֆիլմը  տարածում գտնի և ավելի մեծ հաղթանակներ ունենա, քան «Թևանիկը»: Չենք ցանկանում դոփել նույն տեղում:

[gallery id= 57503]

-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այդ ամենն իրականացնելու համար:

-Համագործակցում ենք կինոարտադրության ոլորտում հեղինակություն վայելող դիստրիբյուտորների հետ: Նրանք երաշխավորում են, որ «Վերջին բնակիչը»  ֆիլմը մեծ տարածում կունենա ամբողջ աշխարհում: Այժմ աշխատում ենք ֆիլմի թարգմանության ուղղությամբ: Այն պետք է թարգմանվի ֆրանսերեն, ռուսերեն լեզուներով: Անգլերեն տարբերակն արդեն կա: 

-Ֆիլմում ներգրավվել են այլազգի նշանավոր դերասաններ: Հե՞շտ էր նրանց հետ համագործակցելը:

-Պարսիկ դերասան Հոմայուն Էրշադիի հետ աշխատելը գերագույն հաճույք էր: Նկարահանումների ժամանակ կարող էր ինձ հետ համաձայնության չգալ այս կամ այն հարցի շուրջ, բայց չէր ճնշում: Նա ինձ աջակցում էր՝ ինձ հետ համամիտ  չլինելով: Դա հիանալի զգացողություն է: Չտեսնված մարդ է, դերասան, ընկեր:  Ամենաբարդ  իրավիճակներում անգամ կարողանում էր համապատասխան բառեր գտնել քաջալերելու համար: Աշխատել ենք նաև հույն և լիտվացի  դերասանուհիների հետ, որոնք իրենց առաջ դրված խնդիրները փայլուն են կատարել:  Ի՞նչ կասեք Սոս ---Ջանիբեկյանի մասին: «Թևանիկ&raq uo; ֆիլմում նա դրական հերոսի է մարմնավորում, իսկ  «Վերջին բնակիչը» կինոժապավենում՝ բացասական: Ինչու՞ այդպես...

-Սոսը մեծ շնորհ ունեցող, տաղանդավոր դերասան է: Իսկապես լավ ընկեր: Մեր համագործակցությունը ստացվում է: Նա մեծ հնարավորություններ ունեցող արտիստ է: Ցանկացա նրան  այլ տեսանկյունից ներկայացնել հանրությանը: Կարող է լիարժեք մարմնավորել և՛ չար, և՛ բարի, և՛ տգեղ, և՛ գեղեցիկ հերոսների:

-Դուք մի շարք փառատոնների եք մասնակցել: Ի՞նչ են դրանք տալիս ռեժիսորներին:

-Յուրաքանչյուր ստեղծագործող մարդ պետք է մասնակցի բազում փառատոնների, շրջապատ ստեղծի, շփումներ հաստատի, ֆինանսավորում գտնի: Ես 2008-ից մասնակցում եմ փառատոնների և հասկանում եմ դրանց կարևորությունը: Դրանք փորձի փոխանակման համար հիանալի հարթակ են ստեղծում: Պետք է բախվել փառատոնային իրականությանը, սովորել, պետք է տեսնել, հասկանալ՝ ովքեր են քո մրցակիցները և կատարելագործվել:

-Հայտ եք ներկայացրել Հայաստանի ազգային կինոակադեմիա, որ «Վերջին բնակիչը»  ֆիլմը ներկայացվի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

 -Ֆիլմն արդեն  ներկայացված է «Golden Globe» մրցանակաբաշխությանը, որն  ասես «Օսկարի» համար հարթակ լինի: Կարծում եմ՝ այսօր արցախյան հարցը  հանրությանը ներկայացնելու միջոցներից մեկը այդ հեղինակավոր մրցանակաբաշխությանը մասնակցելն է: Աշխատում ենք մի մասնագետի հետ, ում շնորհիվ  հունգարական և պարսկական 2 ֆիլմ «Օսկար» են շահել: 

 -Համաշխարհային հանրությունը կընկալի՞ ֆիլմի ուղերձը:

 -Տարբեր ազգերի ներկայացուցիչներ տարբեր կերպ են ընկալում ֆիլմերը: Նրանք հաճախ այնպիսի միտք, իմաստ են գտնում օտար ֆիլմերում, որոնց մասին հեղինակները չէին էլ մտածել: Նրանք ամեն ինչ ընկալում են այն ազդակների օգնությամբ, որոնք ավելի մոտ են իրենց: Ֆիլմը քաղաքական ուղերձ ունի, և մենք փորձելու ենք ուղերձը հասցնել համաշխարհային լսարանին:

 -Ֆիլմն Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասին է: Արցախում   ցուցադրվե՞լ է:

 -Դեռ ոչ, բայց նախատեսում ենք մեծ պրեմիերա իրականացնել: Արցախն այն վայրն է, որն ինձ դրական ազդակներ է հաղորդում: Ինձ այնտեղ սպասում են միշտ: Անկախ ամեն խնդրից՝ Արցախում ինձ լավ եմ զգում: Հպարտանում եմ Արցախ աշխարհով: 

-Երիտասարդ ռեժիսոր եք և արդեն մեծ աշխատանքներ եք կատարելԻ՞նչ խնդիրների առաջ եք կանգնել:

-Մի անգամ կարդացի, որ երբ Չերչիլն արդեն թոշակառու էր, նրան հրավիրում են ելույթ ունենալ հեղինակավոր լսարաններից մեկում: Ելույթը լսելու են գալիս աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հետաքրքրասերներ: Երկարատև լռությունից հետո Չերչիլը հետևյալն է ասում. «Երբեք, երբեք, երբեք մի՛ հանձնվեք»: Այս խոսքերից հետո լքում է դահլիճը՝ զարմանքի մեջ թողնելով հանրությանը: Մտածում եմ, որ անգամ եթե պարտվելու ես,  միևնույն է, չի՛ կարելի հանձնվել: Պետք է  մինչև վերջ գնալ թե՛ ֆիլմ նկարահանելիս, թե՛ պատերազմում: Աղջիկ սիրելիս էլ պետք է գնալ մինչև վերջ: Կիսա տ բան պետք չէ անել: Փորձում եմ այդպես անել. անմնացորդ եմ նվիրվում:

-Կխոսե՞ք ձեր ապագա ծրագրերի մասին:

 Դեռ իրականություն չդարձած  ծրագրերի մասին չեմ բարձրաձայնի, բայց նշեմ, որ շատ եմ սիրում աշխատել: Կարծում եմ՝ մարդուն ոչինչ չպիտի խանգարի հասնել նպատակներին: Ֆիլմեր եմ նկարահանում հանուն արվեստի: Լավ ֆիլմով պետք է լուրջ հարցեր բարձրացնել, փորձել ինչ-որ բան փոխել: Իմ ֆիլմերը կյանքի և սիրո մասին են:

Հարցազրույցը վարեց

Անժելա Համբարձումյանը

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine