Yerevan, 28.September.2026,
00
:
00
BREAKING


Սեպտեմբերի 1-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Աշնան առաջին օրը Խոյերին չի խանգարի ջանասիրությունը և կատարողականությունը, բայց հակացուցված է շտապողականությունը: Հատուկ ուշադրություն են պահանջում չմշակված դետալները, հնարավոր է պահանջվի դրանց հետագա քննարկում: Հնարավոր է հարաբերությունների սրում գործընկերների հետ: Լավագույն պահը չէ դերերի բաշխման, իրավունքների պաշտպանության համար: Չարժե բիզնես բացել:

Ցուլ

Ցուլերը կարող են բախվել հաճելի իրադարձությունների քողարկված կողմի հետ: Հնարավոր են փոփոխություններ անձնական կյանքում, օրակարգում: Մարզիկներին խորհուրդ է տրվում վերանայել ծանրաբեռնվածությունների բնույթը, պարապմունքների ոճը: Ծնողների ուշադրությունը կարող են կլանել երեխաներին վերաբերող իրադարձությունները: Բացառված չէ, որ նրանց կյանքում դժվար շրջան է սկսվել, որը նրանց համար հեշտ չէ անցնել առանց ուսուցչի:

Երկվորյակ

Երկվորյակներին աշնան գալստյան հետ սպասվում է իրադարձությունների կտրուկ շրջադարձ: Գործերը, որոնցում ցանկանում եք վերջակետ դնել, կարող են շարունակություն պահանջել: Հնարավոր է հետաձգվեն արմատական փոփոխությունները, օրինակ՝ այլ տուն տեղափոխվելը, արձակուրդ գնալը, պարտականություններից ազատումը: Նախադրյալներ կան անձնական կամ թիմային կոնֆլիկտների սրման, սթրեսային իրավիճակների համար:

Խեցգետին

Խեցգետիններին չեն խանգարի անվտանգության միջոցառումները: Այսօր կարելի է հեշտությամբ գրավել բոլոր պատնեշները: Տհաճ սխալների հավանականությունը բարձր է, եթե չի բավականացնում ձեր փորձը, ճարպկությունը, պատրաստվածությունը, դավաճանում է ինքնազգացողությունը: Չարժե գնալ հարցազրույցի, նոր աշխատավայրի որոնման: Ուշադրություն է պահանջում մերձավոր շրջապատը, որոշակի դեմքի կամ խմբի հետ կապը:

Առյուծ

Աշնան առաջին օրն Առյուծների համար կնշվի գործնական կամ նյութական հոգսերի հերթական փուլի մեկնարկով: Ձեր տրամադրությունը կարող է ուղղակիորեն կապված լինել վճարունակության, եկամուտների մակարդակի հետ: Նորից իրենց մասին կհիշեցնեն նախկին խնդիրները: Հնարավոր է ստիպված լինեք ժամանակի մի մասը հատկացնել վերանորոգմանը, մաքրությանը, բուժմանը: Խորհուրդ է տրվում ժամանակավորապես հրաժարվել գնումներից, գործարքներից, ներդրումներից:

Կույս

Սեպտեմբերի առաջին օրը Կույսերին կստիպի մտածել իրենց չլուծված խնդիրների մասին: Ձեռքբերումները գնահատելու և սխալների վրա աշխատելու համար ստիպված կլինեք մտովի կամ իրականում վերակառուցել ձեր անցած ուղին: Այսօր շատ բան կանխակալորեն կընկալվի, հնարավոր է գրգռվածություն: Անձնականի վրա կենտրոնացումը կարող է բարդացնել հարաբերություններում հավասարակշռության պահպանումը, սրել հետաքրքրությունների կամ սկզբունքների բախումը:

Կշեռք

Կշեռքների համար օրը կարող է ի ցույց դնել ներքին կամ արտաքին աններդաշնակությունը: Կարևոր են քողարկված խնդիրները: Հնարավոր է, որ վստահ չեք ձեզանում, կամ ինչ-որ մեկը ձեզ խոչընդոտում է: Ժամանակ ունեք կարևոր թեմաների շուրջ ևս մեկ անգամ մտորելու, այլընտրանքային տեղեկատվական աղբյուրների հետ աշխատելու: Չարժե արհամարհել կուտակված տեխնիկական և առողջական խնդիրները: Ավելի լավ է հետաձգել ուղևորությունը, խոսակցությունը:

Կարիճ

Կարիճներին կարևոր է թույլ չտալ սխալների կրկնություն: Այն, ինչը ներելի էր ճանապարհի սկզբին, այժմ կարող է ավելի խիստ գնահատվել: Չարժե մոռանալ, որ ձեր սխալներն այժմ կարող են նյութական վնասի պատճառ հանդիսանալ: Արժե ձեռք առնել հնարավոր ամեն ինչ՝ նվազագույնի հասցնելու ռիսկերը, փոքրացնելու ֆինանսական կորուստների հավանականությունը: Արժե նաև պահպանել կարևոր հարաբերությունները, թույլ չտալ կոնֆլիկտների չափից դուրս սրում:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում շտապել ապագայի ծրագրերի մասին հայտարարելու հարցում: Անցանկալի են ինքնաբուխ գործողությունները, վերադասների հետ ագրեսիվ վեճերը: Այժմ ավելի լավ է ամփոփել արդյունքները, գիտակցել վերջին իրադարձություններում ձեր իրական դերը, գումարել ստացած գիտելիքները: Ծրագրերը, եզրակացությունները շտկման կարիք ունեն: Հնարավոր է կախվածություն ծնողների, ղեկավարության որոշումներից և գնահատականներից:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ չեն տալիս ապրել իդեալական աշխարհում, կողմնորոշվել իդեալական օրինակներով և դրույթներով, քանզի այժմ վճռորոշ դեր են խաղում իրական ձեռքբերումները: Նույնիսկ եթե քիչ բանի եք հասել, չարժե ձեզ համեմատել ուրիշների հետ և արժեզրկել ձեր փորձը, քանզի այն կարող է ձեզ համար շատ կարևոր լինել: Ծրագրելով մոտ ապագայի գործերը՝ չարժե ապավինել բախտին, մարդկանց, ատյանների, վերին ուժերի հովանավորությանը:

Ջրհոս

Ջրհոսների համար սեպտեմբերի սկիզբը կարող է նշանավորվել գործերի դանդաղեցմամբ, առաջընթացի ժամանակավոր հետաձգմամբ: Ընթացքը կարող են դանդաղեցնել  անձնական կյանքում հաճելի փոփոխությունները: Արագության կորուստն արժե փոխհատուցել դետալների մեջ խորանալով, մանր և խոշոր վրիպակների վրա մանրակրկիտ աշխատանքով: Չարժե որոշումներ կայացնել, փակել նախագծեր, կնքել գործարքները, քանի չեն պարզվել հին խճճված խնդիրները:

Ձկներ

Ձկների համար կարող է դժվար առաջադրանք դառնալ ինքնուրույն որոշումներ կայացնելը: Եթե ձեր հայացքները հակասական են, կարող եք հեղինակավոր կարծիքի գերին դառնալ: Հնարավոր է ստիպված լինեք մեկի կողմն անցնել կոնֆլիկտում: Ամուսնական կամ գործնական միության մեջ, մրցակցային պայքարում, դատական գործընթացում իրադարձությունների արդյունքը կարող է հետաձգվել, ինչը ժամանակ կտա երկխոսությանը, վեճին, պաշտպանությանը նախապատրաստվելու համար:

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead