Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանին
SOCIETYԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը եւ հայտնի ամերիկահայ գրող-հրապարակախոս Քրիս Բոհջալյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մշակութային ոլորտին:
Նախագահ Սահակյանը ողջունել է Քրիս Բոհջալյանի այցելությունն Արցախ՝ նշելով, որ նրա աշխատանքները ծանոթ են մեր արվեստասեր հանրությանը եւ կարեւոր դերակատարություն ունեն արտաքին աշխարհին հայոց պատմությունը, հատկապես` Մեծ եղեռնը ներկայացնելու գործում:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



