Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ԼՂՀ դատախազության պարզաբանումը Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու փաստով քրգործի վերաբերյալ

SOCIETY

ԼՂՀ դատախազությունը պարզաբանում է տարածել ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանման մեջ ասվում է. «Սույն թվականի օգոստոսի 29-ին ԼՂՀ ՄԻՊ աշխատակազմը տարածել է հայտարարություն, ըստ որի՝ մարդու իրավունքների պաշտպանը նհրաժեշտ է համարում, որպեսզի ԼՂՀ դատախազությունը հրապարակայնորեն ներկայացնի 2016թ. հունիսի 6-ին ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հանցագործության վերաորակման իրավական և փաստական հիմնավորումը: 


Ընդ որում, ՄԻՊ աշխատակազմը ցանկալի է համարել, որ պարզաբանումը մատչելի լինի ոչ միայն իրավաբանների, այլև լայն հանրության համար: Ելնելով վերոգրյալից` ԼՂՀ դատախազությունը տալիս է հետևյալ պարզաբանումը. 

Մարդուն առևանգելու հանցագործության հասկացությունը և դոկտրինալ մեկնաբանությունը տրված է ԵՊՀ-ի կողմից բազմակի հրատարակված «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք» դասագրքում /խմբագրությամբ` իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գ.Ս.Ղազինյան/: 

Մարդուն առևանգելու հանցագործութան օբյեկտիվ կողմն են կազմում այն գործողությունները, որոնք դրսևորվում են մարդուն` նրա կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով և մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելով ու այնտեղ պահելով: Այսինքն` առևանգման օբյեկտիվ կողմը նշված երեք գործողությունների ամբողջությունն է` հաջորդաբար կատարվող: 

Մարդուն առևանգելու հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ, իսկ հանցակազմը ձևական է: ԼՂՀ քրեական օրենսգրքի 28-րդ հոդվա ծի 4-րդ մասի համաձայն`«Եթե օրենքն ավարտված հանցագործության համար քրեական պատասխանատվությունը չի կապում հանցավոր արարքի որոշակի հետևանքների առաջացման հետ, հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դա կատարող անձը գիտակցել է իր արարքի հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկացել է կատարել դա»: 

Ինչպես երևում է հոդվածի նշված մասի մեկնաբանությունից, ձևական հանցակազմ ունեցող հանցագործությունները կարող են կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Քրեական իրավունքի տեսության համաձայն, ինչպես նաև ըստ ԼՂՀ քրեական օրնսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակության` առևանգումը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն` անձը պետք է գիտակցի տուժողին առևանգելու հանգամանքը և ցանկանա դա կատարել: 

Ինչպես հայտնի է քրեական իրավունքի տեսությունից` «գիտակցելը» ուղղակի դիտավորության ինտելեկտուալ /մտավոր/ հատկանիշն է, իսկ «ցանկանալը»` կամային, և այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայությունը նշանակում է ուղղակի դիտավորության բացակայություն, իսկ եթե տվյալ հանցագործությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ, նշանակում է մեղքի` հետևապես սուբյեկտիվ կողմի, ուստի և հանցակազմի բացակայություն /անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության տվյալ հոդվածով/: 

Ինչպես վերը նշվեց, անձը պետք է գիտակցի մարդուն առևանգելու, այսինքն` նրան իր կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու, բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելու և մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելու և այնտեղ պահելու հանգամանքը, և ցանկանա կատարել այդ գործողությունները: 

Տվյալ դեպքում մեղադրյալները գիտակցել են նշված գործողությունները կատարելու հա նգամանքները, սակայն չեն ցանկացել տուժողին /Հայկ Խանումյանին/ պահել այլ վայրում, այսինքն` նրանց մոտ բացակայել է ուղղակի դիտավորության կամային հատկանիշը` ցանկանալը, որն էլ նշանակում է մարդուն առևանգելու հանցագործության ուղղակի դիտավորության կամային հատկանիշի բացակայություն` սուբյեկտիվ կողմի բացակայություն, ուստի և առևանգման հանցակազմի բացակայություն: 

Առևանգելու հանցագործության ուղղակի դիտավորության կամային հատկանիշի բացակայության փաստական հիմնավորում /մեջբերում մեղադրյալների ցուցմունքներից/. «Մենք նպատակ չունեինք նրան տանեինք ինչ-որ տեղ պահեինք: Ուզում էինք տեղում մի լավ դաս տալ, որ իր նմանները մինչև բառ խոսելը մտածեն, նոր խոսեն: Սակայն, քանի որ չկարողացանք մեր ուզածը տեղում լրիվությամբ անենք, ասել ենք` տանենք ուրիշ տեղ ասելիքներս, անելիքներս անենք, նոր թողենք»:

Տուժող Հ.Ռ.Խանումյանին մարմնական վնասվածք պատճառելուց հետո նրան տաքսի ավտոմեքենայով ուղարկել են նրա ցանկացած վայրը: Իսկ այն, որ մեղադրյալների կատարած մյուս բոլոր գործողությունները ամբողջությամբ որակվում են միայն ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, պամանավորված է նրանով, որ դրանք նույն բարդ հանցագործության տարբեր հանցավոր գործողություններն են` բռնության գործադրմամբ խուլիգանություն և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Եվ քանի որ լրացուցիչ անմիջական օբյեկտին պատճառված վնասի /առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու/ համար նախատեսված չէ առավել խիստ պատասխանատվություն, ուստի արարքը որակվում է ոչ թե հանցագործությունների համակցությամբ, այլ որպես մեկ բարդ հանցագործություն:

Ինչ վերաբերում է հանցագործության` նախաքննության ընթացքում վերաորակմանը ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերից` ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ապա ինչպես հայտնի է հանցագործությունների որակման գիտական հիմունքներից` մինչդատական վարույթում հանցագործությունների որակումը անցնում է հետևյալ փուլերով. – հանցագործության որակում քրեական գործի հարուցման փուլում, որը կրում է նախնական, կողմնորոշիչ բնույթ, քանի որ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, որպես կանոն, քիչ փաստական տվյալներ են գտնվում, որոնք անհրաժեշտ են ճիշտ որակման համար, – հանցագործության որակւմ նախաքննության փուլում` որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում և մեղադրական եզրակացության կազմում ու հաստատում: 

Նշված փուլերում հանցագործության որակման տարբերությունը պայմանավորված է հանցագործության հանգամանքների բացահայտման աստիճանով, որի արդյունքներով հանցագործությունը կարող է որակվել ինչպես ավելի խիստ, այնպես էլ ավելի մեղմ պատիժ նախատեսող քրեաիրավական նորմով»: 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League