«Էրեբունի-Երևան»-ը պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետը հանձնարարականներ է տվել
SOCIETY Երևանի հիմնադրման 2798-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները կկազմակերպվեն 2016 թվականի հոկտեմբերի 8-ին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության egov.amկայքում:
Միջոցառումները պատշաճ կարգով կազմակերպելու նպատակով՝ ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված տոնական միջոցառումների ծրագրին համապատասխան աջակցել մշակութային միջոցառումների իրականացմանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը միջոցառումների անցկացման վայրերում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին և ՀՀ ոստիկանության պետին՝ միջոցառումների ընթացքում ապահովել դրանց անցկացման անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությու նը։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



