Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված կուրսանտները զինվորագրվել են հայրենիքի պաշտպանության գործին
SOCIETY2016 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված կուրսանտների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին: Զինվորական կարգով կուրսանտները երդվել են պատվով ու նվիրումով կատարել իրենց ծառայողական պարտականու թյունները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,
երդման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը, բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, կուրսանտների հարազատներ:
Արդյունավետ ուսումնառություն ու խաղաղ ծառայություն մաղթելով ապագա բժիշկներին` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ու ԵՊԲՀ ռեկտորը արժևորել են ապագա ռազմական բժիշկների գիտակցաբար կատարած մասնագիտության ընտրության որոշումը` հատկապես ապրիլյան ռազմական գործողություններից հետո, և վստահություն հայտնել, որ կուրսանտներն ուսումնառության ավարտին պատվով կիրականացնեն իրենց դժվարին, բայց պատվաբեր ու անգնահատելի առաքելությունը, որպես օրինակ ունենալով Արցախյան ազատամարտի ռազմադաշտում և ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքո ւմ զինվորի կյանքը փրկելու համար սեփական կյանքը վտանգած ռազմական բժիշկների հերոսությունն ու նվիրումը:



