Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգսյանն ընդունել է բարձր առաջադիմություն ցուցաբերած դպրոցականներին

SOCIETY

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 31-ին հյուրընկալել է 2015-2016 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2016թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկականև հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին: Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքր քրող հարցերին, որից հետո արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ շրջանավարտներն ու աշակերտները ՀՀ Նախագահի և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերն ու նվերները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին իր նստավայրում, շնորհավորել ուսումնառության մեջ ձեռքբերումների համար, մաղթել հետագա նորանոր հաջողություններ:

«Սիրելի՛ դպրոցականներ, 
Հարգելի՛ մանկավարժներ,

Արդեն տևական ժամանակ է, որ ամեն տարի այս դահլիճ են հրավիրվում դպրոցական հերոսները, նրանք, ովքեր ուրիշներից տարբերվում են իրենց գիտելիքներով, սովորում են գերազանց, դպրոցն ավարտում ոսկե մեդալով և մասնակցում են համաշխարհային առարկայական օլիմպիադաներին, դառնում մրցանակակիրներ ու «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներ:

Սա շատերի համար առաջին ձեռքբերումն է, բայց վստահ եղեք, որ ձեր շնորհիվ և ձեր ակտիվ մասնակցությամբ ու նաև ակտիվ մասնակցությամբ այն բոլոր երիտասարդների, որ այս տարիների ընթացքում հրավիրվել են այս դահլիճ՝ խրախուսանքի և մեծարման խոսքեր լսելու, կառուցվելու է ապագա Հայաստանի դիմագիծը: Ես վստահ եմ, որ դուք դա անելու եք՝ օգտագործելով ավագ սերնդի փորձը և մեր նախնիների գիտելիքի և կրթության նկատմամբ հավերժական ձգտումը: Դուք նաև շատ ավելի լայն հնարավորություններ եք ունենալու բացելու դռները աշխարհի առաջ նորարարական գաղափարներ ներս բերելու համար , որպեսզի այդ գաղափարները կլանեք, մարսեք և վերարտադրեք ու կատարելագործեք: Այս տարի Հայաստանի դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադաներից վերադարձել են 15 մրցանակներով՝ 1 ոսկե, 3 արծաթե և 11 բրոնզե մեդալներով: Սա, իհարկե, փայլուն նվաճում է, և ես անկեղծորեն երջանիկ եմ, որ վերջին ութ-տասը տարիների ընթացքում մեր դպրոցականներն այդ օլիմպիադաներից վերադառնում են 15-ից 20 մեդալներով: Միայն մեր Ֆիզմաթ դպրոցն ավելի շատ մրցանակներ է շահում, քան հարևան Վրաստանն ու Ադրբեջանը միասին վերցրած: Սա չափազանց կարևոր և մեծ ցուցանիշ է, որ պատիվ է բերում ց անկացած ժողովրդի: Իհարկե, նաև անչափ ուրախ եմ, որ ընդլայնվում է մեդալակիրների աշխարհագրությունը: Շատ լավ է, որ Երևանին և Գյումրիին միացավ Վանաձորը: Վստահ եմ, որ տարիներ հետո մենք կարողանալու ենք ասել, որ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններից ունենք համաշխարհային առարկայական օլիմպիադաների հաղթողներ:

Ես բոլորիդ շնորհավորում եմ, բոլորիդ համբուրում եմ և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, նրանց, ովքեր կարողացել են ձեզ հետ միասին հասնել այդ արդյունքներին: Աշակերտը պետք է ձգտում ունենա, աշակերտը պետք է ցանկություն ունենա, ուսուցիչը պետք է ունենա գիտելիք հաղորդելու կարողություն և ունակություն: Երբ այս երկու հանգամանքները համընկնում են, մենք հասնում ենք շատ բարձր արդյունքների: Ապրե՛ք»,-ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine