Գեղարքունիքի մարզում այս տարի առաջին դասարանցիների թիվն աճել է մոտ 300-ով
SOCIETYԳեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ին առաջին զանգը հնչելու է մոտ 1470 դասարաններում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, նախնական տվյալներով այս տարի Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներ կհաճախեն 27 հազար 600 աշակերտ, որոնցից 3200-ը կլինեն առաջին դասարանցիներ: Նախորդ տարվա համեմատ այս տարի առաջին դասարանցիների թիվն ավելացել է 300-ով, ինչի արդյունքում ավելացել է մոտ 10 նոր դասարան:
«Սեպտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի համապատասխան կարգադրությամբ մարզի բոլոր հանրակրթական դպրոցներ են գործուղվել մարզպետարանի ղեկավար կազմը, ստորաբաժանումների ղեկավարները եւ պատասխանատու աշխատակիցները՝ մասնակցելու Գիտելիքի օրվա եւ Նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին: Աշակերտների, մանավանդ առաջին դասարանցիների եւ դասարանների թվի ավելացումը մեզ ուրախացնում եւ հուսադրում է»,-ներկայացրեց վարչության պետը:
Խոսրով Խլղաթյան



