Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում կլիմայի փոփոխության թեմայով համաժողով է կազմակերպվել

SOCIETY

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կլիմա Արևելք. աջակցություն կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանը Ռուսաստանում և Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի արևելյան երկրներում» ծրագրի աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը  օգոստոսի 31-ին կազմակերպել էր աշխատաժողով, որի ժամանակ քննարկվել ե ն կլիմայի փոփոխության (ԿՓ) նկատմամբ հարմարվողականությանը և Հայաստանում հարմարվողականության ազգային քաղաքականության մշակմանը վերաբերող հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աշխատաժողովի նպատակն է շարունակել բացահայտել Հայաստանում հարմարվողականության մարտահրավերները, Հարմարվողականության ազգային պլանի (ՀԱՊ-ի) մշակման նախադրյալները և քննարկել բովանդակային այլ հարցեր:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը նշել է, որ կլիմայի փոփոխության խնդիրը մոլորակի գլոբալ մարտահրավերներից է և  նախորդ տարի Փարիզում ընդունված համաձայնագիրը դրական տեղաշարժ կարձանագրի դրան դիմակայելու գործընթացում: Ըստ բանախոսի, ներկայում ընթանում է փարիզյան համաձայնագրի վավերացման գործընթացը, որի շրջանակներում  ՀՀ բնապահպանության նախարարությունն արդեն սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը  ներկայացրել է ՀՀ ԱԳՆ:

 «ՀՀ բնապահպանության նախարարությունը փարիզյան հանդիպումից առաջ, 2015 թվականի սեպտեմբերին, կառավարության հաստատմանն է ներկայացրել Ազգային մակարդակով գործողությունների/ ներդրումների ծրագիրը, որում հստակ ամրագրված են այն պարտավորությունները, որոնք վերցնում է Հայաստանը կլիմայի փոփոխությունների հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ: Փաստաթղթում հստակ ներկայացված է մասնավորապես երկու պայման, որոնց ապահովման դեպքում Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ապահովել ջերմոցային գազերի արտանետումների աճի  սահմանափակում: Ô �ռաջին` այդ սահմանափակումները չպետք է խոչընդոտեն Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացմանը, ավելին օգտագործվելով  ժամանակակից, ռեսուրսախնայող, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ, խթանել Հանրապետության սոցիալ տնտեսական զարգացումը և երկրորդ` Հայաստանն ակնկալում է լայն համագործակցություն, ֆինանսական, տեխնոլոգիական և տեխնիկական աջակցություն զարգացած երկրներից և դոնոր կազմակերպություններից: Ազգային մակարդակով գործողությունների/ներդրումների ծրագրում կա նաև մեծ բլոկ, որը նվիրված է հարմարվողականությանը, թվարկված են խոցելի ոլորտները, նա և այն խնդիրները, որոնք քննարկվելու են այս աշխատաժողովում»,-իր խոսքում նշել է Ս. Պապյանը և արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին` ակնկալելով, որ դրանց արդյունքում կլինեն օգտակար առաջարկներ առաջիկայում Հայաստանի կողմից մշակվելիք կլիմայի փոփոխության հարմարվողականության գործողությունների ծրագրի համար:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության կցորդ, բնապահպանական և կլիմայի փոփոխության հարցերով միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերն  իր ելույթում արձանագրելով, որ կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանը ուղղված միջոցառումներն ունեն պարբերական և անընդհատ բնույթ, կարևորել է երկրների կողմից ազգային մակարդակով տարվող աշխատանքները, որոնց իր աջակցությունն է ցուցաբերում Եվրոպական Միությունը:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը ներկայացրել է փարիզյան համաձայնագրի իրականացման Հայաստանի տեսլականը և Հայաստանի ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը (INDC): 

Աշխատաժողովին մասնակից պետական, հասարակական, մասնավոր և գիտական կազմակերպությունների մասնագետներին ներկայացվել է Հարմարվողականության ազգային պլանի գործընթացի վերաբերյալ առաջարկությունները, վերջինիս ճանապարհային քարտեզը, առաջարկվող կառուցվածքը և Հայաստանի հարմարվողականության ազգային ծրագրի հավանական հիմնական տարրերը: Խորհրդաժողովին ներկայացվել են նաև Հայաստանում իրականացված կլիմայի փոփոխությանն առնչվող աշխատանքների արդյունքները և ծավալել են շահագրգիռ քննարկումներ` շահառուներից առաջարկություններ ստանալու նպատակով, ինչը կնպաստի Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային քաղաքականության հիմնական փաստաթղթի՝ Հարմարվողականության ազգային ծրագրի մշակման գործընթացին:

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine