ՄԽ համանախագահները սեպտեմբերի 8-ին կհանդիպեն Մոսկվայում
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորհրդակցություններ կանցկացվեն:
Զախարովան նաև նշել է, որ ծրագրված է համանախագահների հանդիպումը ՌԴ ԱԳՆ-ում գերատեսչության ղեկավարության հետ:
«Քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ակտուալ հարցերը: Հատուկ ուշադրություն է ենթադրվում դարձնել պայմանավորվածությունների իրականացման ընթացքի քննարկմանը, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գագաթնաժողովներում ձեռք են բերվել Վիեննայում` մայիսի 16-ին եւ Սանկտ-Պետերբուրգում` հունիսի 20-ին», - ասել է Մարիյա Զախարովան:
Նա նաեւ նշել է, որ խոսքը ծրագրային խորհրդատվությունների մասին է, որոնք պարբերաբար անցկացվում են Վաշինգթոնում, Փարիզում, Մոսկվայում:
Զախարովայի խոսքով` հանդիպման գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում կարգավորման գծով երեք երկրների ջանքերի կոորդինացումն է:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



