Եվրահանձնակատարը Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին հնարավոր չի համարում
INTERNATIONAL NEWSԹվային տնտեսության հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթինգերը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը հնարավոր է միայն Էրդողանից հետո: Այս մասին Օթինգերը խոսել է գերմանական Bild-ին տված հարցազրույցում:
«Ներկայիս պայմաններում անդամակցությունն առաջիկա տասը տարիներին իրատեսական չի երևում»,- հավելել է նա:
Օթինգերն անդրադարձել է նաև ԵՄ-ի հետ մինչև 2016 թվականի հոկտեմբերը վիզային ռեժիմի դյուրացման մասին Թուրիայի պահանջին` ասելով որ դա դեռևս հնարավոր չէ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլունհայտարարել է, որ մինչև 2016 թվականի հոկտեմբերի վերջ իրենքակնկալում են վիզային ռեժիմի դյուրացում Եվրամիության հետ: «Մենքակնկալում ենք, որ Եվրամիությունը կկատարի իր խոստումը: ԵՄ-նԹուրքիային վիզային ռեժիմի դյուրցում է խոստացել, ինչպես նաևֆինանսական աջակցություն Թուրքիայում գտնվող սիրիացիներին: ՉնայածԷգե յան ծովում անկանոն ներգաղթը հսկողության տակ առնելուանհրաժեշտությանը, չի երևում, որ ԵՄ-ն ցանկանում է կատարել իրխոստումը: Եթե ԵՄ-ն չկատարի իր պարտավորությունները, Թուրքիանմիայնակ չի կարողանա շարունակել դեպի Եվրամիություն անկանոններգաղթը կասեցնելու գործը: Ակնկալում ենք, որ ամենաուշը մինչև 2016 թվականի հոկտեմբեր Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դ յուրացում կլինի»,- ասել է Չավուշօղլուն:



