Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել թուրքական բանակում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Քարաբյուք նահանգի Սաֆրանբոլու շրջանի ժանդարմական գնդում զինծառայողների միջեւ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել:
Վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, զինվորների միջեւ ծեծկռտուքը սկսվել է ճաշարանում. 30 զինվորների միջեւ ստեղծված վիճաբանությունը վերածվել է զանգվածային կռվի:
Արյունալից ծեծկռտուքը հրամանատարության կողմից հնարավոր է եղել դադարեցնել օդ կրակոցներ արձակելու շնորհիվ:
Զանգվածային կռվի ժամանակ 10 զինծառայողներ վիրավորվել են, որից մեկը` ծայրահեղ ծանր:
Թուրքական պաշտոնական լրատվական գործակալությունը չի հայտնել բանակում զանգվածային ծեծկռտուքի պատճառը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



