Ֆրանսիայում վախճանվել է հռչակավոր լուսանկարիչ Մարկ Ռիբուն
INTERNATIONAL NEWS93 տարեկան հասակում վախճանվել Է ֆրանսիացի հռչակավոր լուսանկարիչ, ֆոտոլրագրող Մարկ Ռիբուն: Այդ մասին օգոստոսի 31-ին հայտնել Է Figaro թերթը՝ վկայակոչելով նրա ընտանիքը:
Մարկ Ռիբուն ծնվել Է 1923 թվականին, սկսել Է լուսանկարել 14 տարեկանում: Կյանքի ընթացքում աշխատել Է Թուրքիայում, Աֆղանստանում, Ալժիրում, Պակիստանում, Իրանում, Չինաստանում, Վիետնամում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: 2008 թվականին, հասնելով 85 տարվա սահմանագծին, Ռիբուն աշխատել Է ԱՄՆ-ում, որտեղ նկարել Է Բարաք Օբամայի հաղթանակը նախագահական ընտրություններում:
Այն լուսանկարը, որը Ռիբուին հռչակ Է բերել, հաճախ համարում են «Ներկարարն Էյֆելյան աշտարակին» լուսանկարը, որն արվել Է 1953 թվականին:
Ռիբուն մահացել Է օգոստոսի 30-ին երկարատեւ հիվանդությունց հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



