Վրաստանի վարչապետը մեկօրյա պաշտոնական այցով մեկնել Է Ադրբեջան
INTERNATIONAL NEWSՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին օգոստոսի 31-ին մեկօրյա պաշտոնական այցով մեկնել Է Ադրբեջան, որտեղ կանցկացնի մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ:
«Այցի ընթացքում պարոն Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Բանակցությունները կանցկացվեն ինչպես դեմառդեմ, այնպես Էլ ընդլայնված ձեւաչափով»,- «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունում:
Նախնական տվյալներով՝ կողմերը կքննարկեն Էներգետիկական ու տրանսպորտային հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանի հակամարտությունները:
Պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի վարչապետին ուղեկցում են փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, ինչպես նաեւ արտաքին գործերի փոխնախարար Գիգի Գիգիաձեն:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



