Yerevan, 19.November.2025,
00
:
00
BREAKING


Օգոստոսի 31-ի աստղագուշակ

LIFE

Խոյ. Օրը կապված է լիդերական ունակությունների վառ դրսևորման հետ: Թե ընտանիքում, թե ձեր համախոհների հետ և թե ընկերական շրջապատում դուք ձեզ զգում եք որպես ամենագլխավորը և համապատասխան կերպ էլ ձեզ դրսևորում եք: Բանն ան է, որ դուք շատ եք ձգտում խուսափել կոնֆլիկտներից, քանի որ հիանալի հասկանում եք, որ եթե դրանք ծագեն, ապա հետո խաղաղություն հաստատելը շատ դժվար կլինի: Դուք շրջապատի հանդեպ պահանջկոտ եք, չեք դրսևորում ներողամտություն այլ մարդկանց թուլությունների նկատմամբ: Վերանայեք ինքներդ ձեզ, ավելի հանդուրժող եղեք, եթե չեք ցանկանում խզել ձեր հարաբերությունները ձեզ համար թանկ մարդկանց հետ:

Ցուլ. Այսօր դուք չափազանց գործունյա եք: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում ուղղել իրենց եռանդը խաղաղ հունով, այդ իսկ պատճառով էլ նրանք շրջապատի համար դառնում են ուղղակի վտանգավոր: Ձեզ շատ է դուր գալիս պայքարելը, ընդ որում կարևոր չէ, թե ում հետ և ինչու, այդ իսկ պատճառով էլ դուք համառորեն ներքաշվում եք բազմաբնույթ մենամարտերի ու կոնֆլիկտների մեջ, որոնք ձեզ հետ ուղղակի կապ էլ չունեն:

Հնարավոր են բախումներ ազդեցիկ մարդկանց հետ, ընդ որում չնչին վեճից կարող է լուրջ կոնֆլիկտ հասունանալ; Զսպվածությունը ձեզ համար հատկապես կարևոր կդառնա օրվա երկրորդ կեսին:

Երկվորյակներ. Երջանկության և հաջողության հասնելու համար պետք է պայքարել, այնինչ այսօր դա բոլորովին ձեր մոտ չի ստացվում: Հենց’ այդ պատճառով էլ ծագում են տհաճ իրավիճակներ: Ձեր ճակատագրով անհանգստացած մարդիկ ձեզ կոչ են անում ավելի ակտիվ կյանքի դիրք բռնել, գործել ավելի վճռական ու եռանդուն:

Ցանկալի չէ ֆինանսական խնդիրներ լուծել, խոշոր գնումներ անել, ներդրումների հետ կապված հարցեր քննարկել: Օրը շատ հարմար է ցանկացած տեսակի հանդիպման, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Շանս ունեք օգտակար ծանոթություններ հաստատել:

Խեցգետին. Բավական անհաջող օր է, որը ձեզ համար կդառնա մի իսկական փորձություն, եթե խելքներդ գլուխը չհավաքեք: Հրաժարվեք ցանկացած այնպիսի գործողությունից, որը կարող է վնաս հասցնել ձեզ կամ շրջապատին, հարգեք ուրիշների զգացմունքները, մի տվեք այնպիսի խոստումներ, որոնք իրականացնելու հարցում վստահ չեք: Չարժե ձեռնամուխ լինել լուրջ գործերի, իսկ ահա մանր կենցաղային ամենօրյա խնդիրներ լուծել ոչ միայն կարելի է, այլև` պետք է, չսպասելով, որ դա կանի մեկ ուրիշը:

Չարժե անգամ կատակով քննարկել պրոֆեսիոնալ հարցեր, հանդիպել ոչ պաշտոնական միջավայրում մարդկանց հետ, ում հետ դուք կապված եք գործնական հարաբերություններով:

Առյուծ. Օրը առավելապես լավ կլինի օգատագործել հանգստի վրա: Հետաձգեք այն ամենը, ինչը ձեզ բարդ, խճճված, ձանձրալի և հոգնեցուցիչ է թվում, և զբաղվեք միայն նրանով, ինչը ձեզ բերկրանք է պատճառում` դրական էմոցիաների պահանջն այսօր շատ մեծ է:  Աստղերը խորհուրդ են տալիս ուղևորության մեկնել ձեզ համար սիրելի մարդու հետ: Կանայք կարող են լիցքաթափվել խանութներով անցնելով` նրանք այսօր կարող իրենց թույլ տալ ոչ մեծ գնումներ անել: Ցանկալի չէ հանդիպել ազդեցիկ մարդկանց, իրավաբանների, փաստաբանների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:  

Կույս. Հարմար օր է ինչ-որ մեկին` իր քթի շուրջը պտտացնելու համար: Ձեզ դուր է գալիս խորամանկել, խոստումներ տալ և դրանք չկատարել, ծաղրել մի բան, ինչը շրջապատի համար շատ կարևոր ու լուրջ է: Բարեբախտաբար, կարելի է չվախենալ ձեր արարքի հետևանքների համար` դրանք բոլորն էլ հարթ կանցնեն: 

Անբարենպաստ օր է անձնական կյանքում լուրջ փոփոխություններ անելու համար: Անգամ եթե ձեզ թվում է, որ ձեր ընդունած որոշումները վերջնական են և ենթակա չեն վերանայման, միևնույն է` ձեր ետևից կամուրջներ մի այրեք` դուք շատ շուտով կսկսեք ուղիներ փնտրել նահանջի համար:

Կշեռք. Այսօր դուք դանդաղաշարժ եք, այդ իսկ պատճառով էլ մեկը մյուսի ետևից տհաճ իրավիճակների մեջ եք ընկնում: Շրջապատին զվարճացնում են ձեր սխալները, իսկ դուք էլ չափազանց վրդովվում եք, երբ ձեր վրա ծիծաղում են: Կարող են լուրջ տարաձայնությունների ծագել մարդկանց հետ, ում հետ դուք նախկինում շատ լավ լեզու էիք գտնում:

Բազմաթիվ մանր տհաճությունները խիստ ազդում են ձեր վրա, սակայն դուք, բարեբախտաբար, առիթը բաց չեք թողնում ուրախանալու, որքան էլ դրանք աննշան լինեն: Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար` շրջապատի վրա դուք անզուգական տպավորություն եք թողնում:

Կարիճ. Հիանալի օր է շրջապատի վրա մեծ տպավորություն թողնելու, ձեր գերազանցությունը ընդգծելու, որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար: Ձեզ ինչ-որ բանում համոզելն անհնար է, քանի որ ձեր բերած փաստարկները անվիճելի են: Օրը բավական հարմար է ցանկացած նոր գործ ձեռնարկելու համար: Խուճապի մեջ չընկնեք, եթե դրանք ձեզ բարդ թվան` դուք շատ շուտ օգնականներ կգտնեք:

Լավ են անցնում բոլոր հանդիպումները, օրը հարմար է աշխարհիկ զվարճությունների և պաշտոնական հանդիսությունների այցելելու համար: Եթե ծրագրում եք ուղևորության մեկնել, ապա դրան նախապատրաստվեք ամենայն լրջությամբ:

Աղեղնավոր. Հաջող օր է, հիանալիորեն հարմար վաղեմի մտահղացումներն իրակաանցնելու համար: Ձեր մոտ լավ է ստացվում գրեթե ամեն ինչ, շանս կա անգամ հաջողության հասնելու բոլորովին մի նոր գործում: Դուք արագ և հեշտությամբ յուրացնում եք նոր տեղեկությունները, դյուրին եք ընկալում այն ամենը, ինչը ձեզ շատ շուտով պետք է գալու:

Ուղևորությունները բարձացնում են տրամադրությունը, իրավիճակի փոփոխությունը օգտակար է լինում բոլոր առումներով: Երեկոն այն ժամանակահատվածն է, երբ դուք առավել հմայիչ եք, և հակառակ սեռի ներկայացուցիչները ձեր նկատմամբ առավել ուշադիր են: 

Այծեղջյուր. Հիշեք, որ բավական անհարմար օր է այն բանի համար, որ հիմնովին քանդվի այն ամենն, ինչը կյանքի ընթացքում ձեռք եք բերել: Ցանկացած որոշում, որը ենթադրում է կյանքում շրջադարձային փոփոխություն, պետք է ծանրակշիռ և հիմնավոր լինի: Ձեր սովորույթը` սկզբում գործել, իսկ հետո նոր փորձել հասկանալ, թե արդյոք դա ձեզ պետք էր, այսօր վատ ծառայություն կմատուցի:

Ամենաբարենպաստ օրը չէ ռոմանտիկ հարաբերությունների զարգացման համար` դուք չափից ավելի շատ եք մտածում ձեր զգացմունքների, և չափազանց քիչ` ձեր սիրելի մարդու զգացմունքների մասին:

Ջրհոս. Ձեզ համար դժվար է ճիշտ գնահատել օրվա իրադարձությունները, քանի որ այսօր դուք ամեն ինչ տեսնում եք ամենամռայլ հարթության մեջ: Ավելի լավ է չշտապել եզրակացություններ անել, հնարավորություն տալ ինքներդ ձեզ հանգիստ մտածել և հասկանալ ստեղծված իրավիճակը, և դուք հաստատ դրա մեջ կբացահայտեք ինչ-որ հաճելի երանգներ: Ցանկալի չէ կարևոր փաստաթղթեր ստորագրելը, թանկ իրեր գնել կամ վաճառելը:

Ամենաբարենպաստ օրը չէ շփումների տեսանկյունից` շրջապատին թվում է, որ դուք չափից ավելի հաճախ եք փոխում ձեր կարծիքը, և ձեզ մեղադրում են ոչ հաստատակամ լինելու մեջ:

Ձկներ. Պարզ օրերից չէ, և դուք կարծես թե ինքներդ եք ամեն ինչ անում, որպեսզի այն ավելի բարդանա: Նշանի որոշ ներկայացուցիչներ հակված են սադրանքներ սարքելու, ծանոթներին վիճաբանության մեջ գցելու, իսկ հետո` ձև թափելու, թե իրականում ոչինչ չի եղել: Նրանց թվում է, թե իրենք կատարելության օրինակ են, և շատ են վրդովվում, երբ կողքի մարդիկ դա չեն նկատում:

Կարող են գործերում լուրջ խնդիրներ ծագել: Մի փորձեք ինչ գնով էլ լինի, հետևել նախապես մշակած պլաններին, դա շատ ուժ կխլի ձեզանից, իսկ հաջողության այդպես էլ չի բերի: Դուք պետք է փոքր ինչ ավելի նրբանկատ լինեք, և օրը կդառնա անմոռանալի:  

“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population "You Choose the Destination": New Promotion for AraratBank Mastercard World Travel CardholdersYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians