Yerevan, 18.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայոց վահանը» Քեսաբում 6 հազար 700 հայերի է փրկել .«Հրապարակ»

INTERVIEW

«Արթուր Վարդանյանի և նրա ղեկավարած խմբի գործով կալանավորված ազատամարտիկները, որոնց հետ Հայաստանում հանդիպել Է Արթուր Վարդանյանը, իրենց ցուցմունքներում, որպես կանոն, նշել են, որ լավ չեն ճանաչել Արթուր Վարդանյանին կամ մեկ-երկու անգամ են նրան տեսել։ Վահան Շիրխանյանը, օրինակ, որը կաթոլիկ Եկեղեցու հետևորդ Է, քննիչներին հայտնել Է, որ Արթուրի հետ ծանոթացել Է Եկեղեցու հոգևորականի միջոցով և մեկ ամսում ընդամենը երկու անգամ Է նրան տեսել։ Գառնիկ Մարգարյանը նույնպես ժխտել Է իր կապն Արթուր Վարդանյանի հետ՝ հայտնելով, որ Եղվարդի իր առանձնատանն Է ծանոթացել և նույնիսկ կտրուկ խոսակցություն Է ունեցել նրա հետ, կշտամբելով «հեղափոխական» ելույթի համար, իսկ Վովա Առաքելյանը հայհոյանքներով նրան դուրս Է վռնդել։

 Սփյուռքում Արթուր Վարդանյանի և նրա խմբի հանդեպ վերաբերմունքն այլ Է։ Նրան համարում են Քեսաբում ԴԱԻՇ-ի դեմ պայքարող հերոսներից մեկը, որին հայաստանյան իշխանություններն անարդար ձևով բանտ նետեցին։ Ինչպես հիշում ենք, 2015-ի ամռանը, խմբի բացահայտումից մի քանի ամիս առաջ, Արթուր Վարդանյանը Հայաստանում գրանցել Էր «Հայոց վահան» կազմակերպությունը, իսկ նոյեմբերին այս կազմակերպության խորհրդանիշներն ու դրոշներն ԱԱԾ-ն գտել Էր Նորք-Մարաշի առանձնատանը, խմբի վնասազերծման ժամանակ։ Այս կազմակերպության մասին հայտնի Էր նաև, որ այն Քեսաբում զինված դիմադրություն Է ցույց տվել վարձկան ահաբեկիչներին, սակայն ապացույցներ չկան։

 Օրերս մեզ հաջողվեց կապ հաստատել «Հայոց վահան» կազմակերպության անդամ, լիբանանահայ Անի Ազատանու հետ, որն Արթուր Վարդանյանին օգնել Է հիմնել այս կազմակերպությունը։ Այս կինն իր իրական անունը չի հայտնում, քանի որ վստահ Է, որ այն պահից սկսած, երբ համացանցում հայտնվեն իր անունն ու ազգանունը, ինքը «ԴԱԻՇ» ծայրահեղական ահաբեկչական խմբավորման տեսադաշտում կհայտնվի։ «Մեզ IՏIՏ–ի կամ սիրիական պետության աչքին չգցեք։ Մենք շատ գաղտնի ենք պահում Էս բոլորը»,– ասում Է Անի Ազատունին։ Նա նաև հայտնեց, որ ունի լուսանկարներ և սիրիացի բարձրաստիճան զինվորականների վկայություններ, որոնք փաստում են, որ Արթուր Վարդանյանը մեծ գործ Է արել Քeսաբի բնակչությանն ահաբեկիչներից պաշտպանելու հարցում։ ««Հայոց վահան» անունը սիրիական պետությունն Է տվել տղաներին։ Մեր կազմակերպությունն օրինավոր գրանցում ունի Եվրոպայում ու Հայաստանում, և Արթուրը, և մենք մեծ գործ ենք կատարել Սիրիայում բնակչության պաշտպանության համար»։ Ըստ Անի Ագատունու, իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե Արթուր Վարդանյանը մեծ գումարներ Է հավաքել Սփյուռքի տարբեր գործիչներից։ «Արթուրը նյութապաշտ չէ, և նրա համար կարևորը գործն էր, ինչպես նաև Քեսւսբի այլ հայ տղաների համար։ Մենք գործել ենք սեփական գումարներով և սիրիական պետության չնչին աջակցությամբ։ Արթուրը հերոս է, և Ես պատրաստ եմ մի 40 հոգի բերել Հայաստան, որոնք կվկայեն, որ դա հենց այդպես է։ Հերիք է այդ տղային այս վիճակում պահեք»,-սկայպով մեզ հայտնում է տիկին Ազատունին։

 

-  Տիկին Ազատունի, ի՞նչ գործ է արել, ի վերջո, «Հայոց վահանը» Քեսաբում՝ հայերի համար։ Մենք հստակ որևէ տեղեկություն չունենք։

 -  Մենք 6 հազար 700 հայ տուն ենք ուղարկել՝ Քեսաբի ազատագրմանը Սիրիայի բանակի հետ մասնակցելով։ Ականազերծել ենք գյուղացիների հողամասերը։ Այն ծերերին էլ, որոնք չեն կարողացել փախչել, հավաքել էինք, տարել էինք Թուրքիա։ Հազար միջնորդություններով, գերիներ հանձնելով, վերադարձնել տվինք։ Որ տեսնեիք դրանց վիճակը... վստահ՝ կլացեիք։ Կամ տեսնեիք, թե ինչպես էր այդ խեղճ ժողովուրդը գետնին Նստած Լաթաքիո եկեղեցու բակում, ...էլի չէիք դիմանա։ Իսկ ոմանք հայտարարեցին, որ Արթուրը չի մասնակցել Քeսաբի հարցին։

 -   Իսկ ՔԵսաբից փախածներն ինչքան էին։

 -  Զարմանալի բան, փախած հայերի թիվը 6 հազար 700 հոգի Էր։

 -    Այսինքն՝   բոլորը   վերադարձան։

 -  Այո։ Հիմա հալեպահայերն Էլ մեծ թվով այնտեղ են


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System