Գերմանիայում տղամարդն աշխարհի ամենածանր հեծանիվն է ստեղծել (լուսանկար)
INTERNATIONAL NEWSԳերմանիայում Ֆրենկ Դոզն աշխարհի ամենածանր հեծանիվն է հավաքել՝ հույս ունենալով Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել: Այս մասին հաղորդում է AP-ն:
Երկանիվ հսկան 940 կգ է կշռում: Գինեսի այժմյան ռեկորդակիրը 860 կգ է, այդ պատճառով Ֆրենկը որոշել է ծանրացնել իր «երկաթե նժույգը»: Դոզը հեծանվով 200 մետր կանցնի՝ պաշտոնական գրանցման համար:
Ֆրենկ Դոզն իր հեծանիվը սկսել է հավաքել մարտից: Նա 1.53 մետր տրամագծով անիվներ է օգտագործել, ինչը երթեւեկությունը զարմանալի դյուրին է դարձրել:


1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



