Սյունիքի մարզի Շրվենանց գյուղի բնակիչների մեծ մասը 60-ն անց են. գյուղի դպրոցը 6 տարի է` փակ է
SOCIETYՍյունիքի մարզի Շրվենանց գյուղի դպրոցն արդեն մի քանի տարի է` փակ է: Դպրոցի վերջին աշակերտը գյուղապետի կրտսեր որդին է եղել, որն այժմ մոտակա` Կապան քաղաքում է բնակվում, այնտեղ դպրոց հաճախում:
«6 տարի է` դպրոց չունենք: Գյուղի բնակիչների մեծ մասը 60-ն անց են: Ջահելներս շատ ենք ցավում գյուղի վիճակի համար: Մի ժամանակ գյուղը ծերանում էր, հիմա զգում ենք, որ մահանում է»,- ափսոսանքով ասում է գյուղապետը` Արմինե Մանուկյանը:
10 տարի առաջ 70-ից ավելի բնակիչ ունեցող Շրվենանցում այժմ 30 բնակիչ կա, ինչպես գյուղապետն է ասում` բոլորն իրար բարեկամ: Գյուղացիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է:
Գյուղապետի խոսքով` նրանք քաղաք են տեղափոխվում ապրուստի միջոց հայթայթել չկարողանալու պատճառով:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



