Yerevan, 15.March.2026,
00
:
00
BREAKING


ԼՂ հարցով առաջարկների տորպեդահարումը ագրեսորի ադրբեջանական ձեռագրի ապացույցն է. ՀՀ ԱԺ փոխնախագահ

SOCIETY

Վարշավայում մեկնարկած՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն եւ ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Լեհա ստանի Հանրապետության Սեյմում օգոստոսի 30-ին հանդիպել է Սեյմի փոխնախագահ Ռիշարդ Տերլեցկու հետ: Հանդիպմանը Հերմինե Նաղդալյանին ուղեկցում էին Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էդգար Ղազարյանը,  ԵԽԽՎ-ում Լեհաստանի պատվիրակության ղեկավար Վլոդիմիր Բերնացկին  և այլ պաշտոնատար անձինք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից՝ հավելելով. «Ողջունելով իր հայ գործընկերոջը սեփական հարկի տակ՝ Սեյմի փոխնախագահը բարձր է գնահատեÕ ¬ երկու երկրների միջև առկա միջպետական հարաբերությունները, որոնք առանձնանում են բովանդակային խորություն ունեցող օրակարգով: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է մի շարք բարձրաստիճան փոխայցելություններ, այդ թվում նաև երկու երկրների նախագահների մակարդակով:

  Որպես միջպետական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ, երկու բարձրաստիճան խորհրդարանականների կողմից ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության դերը, որի զարգացման գործում  էական է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը  իր հերթին մեծապես կարևորել է հայ-լեհական համագործակցությունը ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև բազմակողմ: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակն ընդգծել է միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու բարեկամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչների միջև կառուցողական փոխգործակցության զարգացման կարևորությունը: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում Լեհաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է: Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ Հայաստանը միաժամանակ շարունակում է հետևողականորեն ընդլայնել գործընկերության օրակարգը Եվրոպական Միության հետ:  

Ողջունելով եվրոպական քննարկումների այս ձևաչափը, Հերմինե Նաղդալյանը հույս է հայտնել, որ այն կծառայի եվրոպական բազմաթիվ ժամանակակից մարտահրավերների լուծման ուղիներ գտնելուն, իսկ մարտահրավերները հայտնի են` երկակի ստանդարտներ, անարդարություն, միգրացիա, տեռորիզմ և այլն:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն հիմնախնդիրներից մեկին` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հերմինե Նաղդալյանը իր լեհ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծած ռազմական գործողությունների  և դրա արդյունքում բազմաթիվ մարդկային զոհերի վրա, այդ թվում նաև քաղաքացիական բնակչության շրջանում:

«Նման պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող կասկածի տակ առնվելքանի որ խոսքը գնում էժողովրդի ֆիզիկական գոյության մասին», - ընդգծել է Հերմինե Նաղդալյանը՝ շեշտելով, որ Հայաստանը թեև դրական է գնահատում միջազգային հանրության կողմից հրադադարի խախտումների դատապարտումը, բայցևայնպես, ընդհանրական ու անհասցե դատապարտումը բավարար չէ զսպելու համար լայնածավալ ռազմական առճակատման պատասխանատու կողմին:

Հերմինե Նաղդալյանը փաստել է, որ Արցախի ժողովուրդը արդեն 25 տարի կառուցել է իր պետությունը, որը ժողովրդավարության բոլոր չափանիշներով բազմիցս գերազանցում է Ադրբեջանին, և արցախցին այսօր ձգտում է միայն մեկ բանի` իր բնօրրանում ապահովել իր խաղաղ կյանքն ու բնականոն զարգացումը:

ԱԺ փոխնախագահը ընդգծել է, որ Ադրբեջանի նկրտումները Արցախի նկատմամբ բացահայտ ագրեսորի ձեռագիր են ներկայացնում, այդ թվում` բանակցությունների ողջ գործընթացում կառուցողական, հումանիստական բոլոր առաջարկների տորպեդահարումը և արգելափակումը դրա վառ ապացույցն են: 

Հանդիպման ավարտին Հերմինե Նաղդալյանը իր երախտագիտությունն է հայտնել լեհ գործընկերոջը՝ ջերմ ընդունելության և հանդիպման համար:

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն եւ ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական համաժողովը իր աշխատանքները կշարունակի նաև վաղը` օգոստոսի 31-ին: Հավելենք, որ Համաժողովին մասնակցում են ավելի քան տասը երկրների, այդ թվում` Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցոգովինայի, Մոնտենեգրոյի, Բելառուսի, Թուրքիայի, Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ, փոխնախագահներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ»:

 

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation