Շվեյցարիայում գտել են անհետացած կործանիչը
INTERNATIONAL NEWSՇվեյցարայում օգոստոսի 29-ին գտել են ռազմաօդային ուժերի մեկ տեղանոց բազմաթիրախային F/A18C կործանիչը: Օդանավի բեկորները հայտնաբերել են երկրի կենտրոնական հատվածում: Ըստ BBC-ի՝ այս մասին հաղորդել է Շվեյցարիայի պաշտպանության նախարարությունը:
Օդանավի կործանման վայրը գտել են ուղղաթիռից: Բարդ տեղանքի պատճառով կործանման վայր ոտքով հասնելն անհնար է: Լեռնային փրկարարները կփորձեն ուղղաթիռից դեպքի վայր իջնել, երբ եղանակային պայմանները թույլ տան:
Կործանիչն ուսումնական թռիչք էր իրականացնում մեկ այլ օդանավի հետ: Ռադարներից կործանիչի անհետանալուց հետո այն որոնելու համար ՌՕՈՒ-ի երկու Super Puma ուղղաթիռ էր ուղարկվել:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



