Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Սոնդիի թեստը. ընտրիր այն մարդու լուսանկարն, ով ամենաշատն է տհաճություն, զզվանք կամ վախ առաջացնում քո մեջ

LIFE

Blognews.am-ը գրում է.

Այս թեստը 20-րդ դարում ստեղծել է հունգարացի հոգեբույժ Լեոպոլդ Սոնդին: Սոնդին կարծում էր, որ դիմագծերը, որոնք մեզ վանում կամ հրապուրում են, հենց մեր վարքն են բնութագրում:  Նայիր այս 8 լուսանկարներին, ընտրիր այն դեմքը, որը դու երբեք չէիր ցանկանա հանդիպել ուշ ժամին մութ փողոցով քայլելիս: Այլ կերպ ասած՝ ընտրիր այն դեմքը, որն ամենաշատն է քեզ վանում, վախեցնում կամ զզվանք առաջացնում քո մեջ: Այնուհետև կարդա հենց այն մեկնաբանությունը, որի համարի տակ լուսանկարն է:

 

1.Քեզ տհաճ է սադիստի նկարը: Առավել հավանական է, որ փոքր տարիքում դու ցուցաբերել ես հրամայողի վարքագիծ, իշխելու ձգտում: Ենթագիտակցորեն հիմա դու ամեն կերպ փորձում ես վանել քո ուղեղից ուրիշներին նվաստացնելու և ստորացնելու մեկ-մեկ ծնվող ցանկությունները: Ընդհանուր առմամբ՝ ուրիշին օգնելու պատրաստ մարդ ես: Սակայն քեզ իշխելը դժվար է: Դու երբեք չես անի մի բան, ինչը չես կամենում անել, և չանելու համար էլ դու արհեստականորեն կստեղծես խոչընդոտներ, որոնք անհնարին կդարձնեն, օրինակ, օֆիսում տնօրենի պահանջած առաջադրանքը: Քեզ նեղացնողների նկատմամբ դու կատարյալ անտարբերություն ես ցուցաբերում և արհամարհում ես:

2.Քեզ տհաճ է Էպիլեպտիկը, ով իմպուլսիվ, դյուռագրգիռ, հաճախակի արտահայտվող ցասում և ագրեսիա կրող մարդ է: Իսկ դու բարի ու խաղաղասեր ես և պատասխանատու: Սիրո հարցում ստաբիլ անձնավորություն ես, հեշտ ես կարողանում շփում ստեղծել մարդկանց հետ:

3.Քեզ վանում է կատատոնիկը: Հոգեբանական այս շեղման հիմնական հատկանիշը գերակտիվ ու հիվանդագին երևակայությունն է: Եթե դու ընտրել ես հենց այս հիվանդությունը կրող մարդու նկարը, ուրեմն դու ևս ունես հիպերակտիվ երևակայություն, որը շատ հաճախ քեզ իրականությունից հեռու է տանում ոչ դրական իմաստով: Պահպանողական ես, կասկածամիտ ես ցանկացած նորարաության ու փոփոխության նկատմամբ, ամեն նորի հետ դժվար հարմարվող: Նեղացկոտ ես, ինքնամփոփ ու զուսպ: Ապրում ես քո անձնական «վարքի կանոնագրքի» խիստ օրենքներով:

4.Դու ընտրել ես շիզոֆրենիկին՝ հոռետես, էմոցիոնալ, մտքերը աղավաղված: Եթե այս մարդու լուսանկարը դիտելիս փշքաղվում ես, ուրեմն  վաղ տարիքում դու շրջապատի երևույթների նկատմամբ անտարբեր երեխա ես եղել: Շփվող ես, սիրում ես լինել մարդկանց շրջապատում: Սակայն իրականում դա դեռ չի նշանակում, որ բաց մարդ ես: Շատ հաճախ դու ինքնամփոփ ես ու մարդկանց հետ քո մտերմությունը լոկ մակերեսային բնույթ ունի, որովհետև իրականում, հոգու խորքում դու լավ գիտես, որ այդ շփումներն ու հարաբերությունները քեզ պետք չեն:

5.Քեզ վանում է հիստերիկը՝ մակերեսայնություն, անկայուն զգայական դաշտ, ինքնասիրահարվածություն: Հոգու խորքում դու ուղղակի տենչում ես գրավել մարդկանց ուշադրությունն ու ինքնահաստատվել: Խորը հոգևոր ներաշխարհով և համեստ մարդու տպավորուն ես թողնում, սակայն իրականում այդ համեստ մարդու կերպարի տակ թաքնված է մարդկանց հրապուրելու և իրեն սիրահարեցնելու բուռն ցանկությամբ մեկը: Քո արտաքինի վրա դու շատ մեծ ուշադրություն ես դրաձնում, միշտ ձգտում տարբերվող տեսք ունենալ, սիրում ես կրել նորաձև աքսեսուարներ : Այնպիսի մարդիկ, ինչպիսին դու ես, սովորաբար զբաղվում են ոչ ստանդարտ աշխատանքով ու յուրատիպ նախասիրություններ են ունենում:

6.Դու ընտրել ես դեպրեսիվ մարդուն: Ցածր ինքնագնահատական, անլիարժեքության բարդույթ. ահա դեպրեսիայի հիմնական ախտանշանները: Չնայած այս ամենը կատարվում է քեզ հետ՝ շրջապատում քեզ հանգիստ ու հավասարակշռված մարդ են համարում: Դու անհոգ, ինքնավստահ, լավատես ու ակտիվ մարդու տպավորություն ես թողնում, ով երբեմն ստիպված է լինում «տխուր ծաղրածուի» դեր խաղալ: Իսկ այն, որ դու քո պրոբլեմների մեջ չես կարողանում լուծումներ գտնել, քեզ ստիպում է ստանձնել «հոգեբանի» դերն ու փորձել լուծել շրջապատի մարդկանց խնդիրները:

7.Դու ընտրել ես մոլագարին: Գերբարձր ինքնագնահատական, գերակտիվություն, զգացմունքների ու գումարների հարցում գերշռայլ. Այս ամենը քեզ հետ կապ չունի, դու այս ամենի հակապատկերն ես: Դու չես սիրում աղմուկն ու ժխորը: Ողջախոհության ու համբերատարության օրինակ ես: Կարողանում ես շատ լավ վերահսկել սեփական վարքդ:

8.Դու ընտրել ես անձի նույնականության դիսսոցիատիվ խանգարումով մարդուն: Հոգեբանական խանգարում, երբ մարդու ներսում միմյանցից արմատապես տարբերվող երկու անհատների պայքար է: Եթե այս լուսանկարը քո մոտ տհաճություն է առաջացնում, հավանաբար դու վաղ տարիքում ինքնորոշվելու հետ խնդիրներ ունեիր: Իրական կյանքում դու հստակ տարանջատում ես սեռային տարբերությունը՝ կինը պետք է լինի կանացի, տղամարդը՝ առնական: Այս տեսակի տղամարդիկ սովորաբար ձգտում են միշտ մաչո երևալ, իսկ կանայք ձգտում են լինել կանացիության ու գեղեցկության տիպար, ինչպես նաև սիրախաղի մեծ վարպետներ են:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards