Իրանը հոկտեմբերին կհայտարարի նոր կանոններով նավթի հանքավայրի յուրացման առաջին հայտամրցույթը
SOCIETYԻրանը նավթի հանքավայրի շահագործման նոր կանոններով արտավորագրերի կնքման առաջին հայտամրցույթը կհայտարարի հոկտեմբերին: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին այս մասին Press TV հեռուստաալիքին հայտարարել Է Իրանի ազգային նավթընկերության կառավարիչ տնօրեն Ալի Քարդորը: «Ն ավթային պարտավորագրերի կնքման նոր մոդելով հանքավայրի շահագործման առաջին հայտամրցույթը կհայտարարվի մինչեւ իրանական մեհր ամսվա (ավարտվում Է հոկտեմբերի 21-ին) վերջը:
Հանքավայրերի ցուցակում, որոնց շահագործման պարտավորագրերերը ծրագրվում Է կնքել նոր կանոններով, առաջինը Հարավային Ազադեգան հանքավայրն Է (Իրանի Խուզիստանի հարավարեւմտյան նահանգ),- հայտնել Է նա: Ավելի վաղ Քարդորը հայտարարել Է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում ծրագրվում Է նոր կանոններով ստորագրել 25 միլիարդ դոլար գումարի պարտավորագրեր:
Օգոստոսի սկզբին Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) խորհրդարան Է հանձնվել կառավարության մշակած «Նավթի եւ գազի պայմանագրերի ընդհանուր պայմանների, սկզբունքների եւ ձեւերի մասին» փաստաթուղթը: Երկրի նավթի նախարար Բիժան Զանգանեի խոսքով՝ իր գերատեսչության պատրաստած նախագիծը նախատեսում Է արտասահմանյան ընկերությունների համար Իրանի նավթի եւ գազի հանքավայրերի յուրացման հայտամրցույթների հայտարարման պայմանների փոփոխում: ՝
«Այդ պայմանները կնպաստեն վերացնելու (Իրանի նկատմամբ) անվստահությունը եւ կօժանդակեն Իրանի շուկա ներդրողների եւ միջազգային նավթընկերությունների մտնելուն»,- հուլիսին ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



