Անտոնիու Գուտերիշն առաջատարն է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար մրցարշավում
INTERNATIONAL NEWSՊորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշը պահպանում Է առաջատարի դիրքը համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) քվեարկության երրորդ փուլից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France-Presse գործակալությունը:
ՄԱԿ-ի Գաղթականների գործերի նախկին գերագույն կոմիսար Գուտերիշը մրցարշավը գլխավորել Է առաջին փուլից հետո: Ինչպես հայտնի Է դարձել ՌԻԱ Նովոստիին, այս անգամ նրան աջակցություն Է հայտնել ԱԽ-ի 11 անդամ, 3-ը դեմ են արտահայտվել, իսկ անդամներից մեկը չեզոք դիրք Է բռնել: Յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ԱԽ-ի անդամներն արտահայտում են քվեաթերթիկներում՝ նշում անելով «պաշտպանվում Է», «չի պաշտպանվում» կամ «կարծիք չեմ հայտնում» սյունակներում:
Երկրորդ տեղում վերջնագծին հասել Է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը՝ 9 կողմ, 5 դեմ եւ մեկ չեզոք ձայներով: Լայչակն առաջ Է անցել Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Տյուրկից, որն զբաղեցնում Էր երկրորդ հորիզոնականը նախորդ փուլերի ընթացքում: Այս անգամ Տյուրկին պաշտպանել Է Անվտանգության խորհրդի 5 անդամ, 6-ը դեմ են եղել, մեկը՝ չեզոք:
Երրորդ տեղում են ՅՈՒՆԱՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, որը ներկայացնում Է Բուլղարիան, եւ Արգենտինայի արտգործնախարարության ղեկավար Սուսանա Մալկոռան:
Այս պահին համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 10 թեկնածուներ



