Ադրբեջանում ծննդկանների մահացության թիվն աճել է
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում անցյալ տարի, նախորդ տարիների հետ համեմատ, ծննդկանների եւ հղիների մեծացած խնդիրների պատճառով նրանց մահացության դեպքերը գյուղական վայրերում 48,7 տոկոսով աճել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը` հղում կատարելով Ադրբեջանի վիճակագրական պետական ծառայությանը:
Նշվում է, որ անցյալ տարի յուրաքանչյուր 100 հազար ծնված երեխայի հաշվով մահացած մայրերի թիվը կազմել է 14,4 հոգի, նրանցից 4,9-ն ընկել է քաղաքային վայրերի, 23,5 հոգին` գյուղական վայրերի վրա:
2010 թվականին այդ ցուցանիշը եղել է 15,7 հոգի, որից 19,6-ը եղել է քաղաքային, 11,9 գյուղական վայրերում:
Անցյալ տարի մինչեւ 1 տարեկան նորածինների շրջանում մահացածների մեջ 9,5 հոգին եղել են աղջիկներ, 12,2 -ը` տղաներ: Քաղաքներում մահացած նորածիններից 14,8-ը եղել են աղջիկներ, 20,8-ը` տղաներ, գյուղական վայրերում` 4,5-ը աղջիկներ, 4,3-ը` տղաներ:



