ԵՄ-ն G20-ի գագաթնաժողովում կհայտարարի Brexit-ից հետո Լոնդոնի հետ նոր գործընկերություն հաստատելու պատրաստակամության մասին
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը G20-ի՝ Չինաստանի Հանչժոու քաղաքում կայանալիք գագաթնաժողովում կհայտարարի Մեծ Բրիտանիայի հետ նոր գործընկերություն հաստատելու պատրաստակամության մասին այն բանից հետո, երբ այդ երկիրը որոշեց դուրս գալ հանրակցությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես»-ը, Բրյուսելում լրագրողներին հայտնել Է եվրոպական դիվանագիտական աղբյուրը:
Նրա խոսքով՝ Brexit-ն այն թեման Է, որը նախեւառաջ պետք Է քննարկվի ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի մակարդակով: «G20-ի գագաթնաժողովում մենք միայն կարող ենք գործընկերներին հավաստիացնել, որ հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի նոր շրջանակներ ստեղծենք Մեծ Բրիտանիայի հետ գործընկերության համար: Մեր խնդիրն այդ ազդանշանը տալն Է»,-ասել Է նա:
Հունիսի 23-ի հանրաքվեում բրիտանացիների մեծ մասը քվեարկել Է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) օգտին: Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը խոստացել Է կատարել ժողովրդի կամքը: 2017 թվականի սկզբին պլանավորվել Է բանակցություններ սկսել Լոնդոնի կողմից Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ, որը ԵՄ-ի կազմից անդամ պետության դուրս գալու մեխանիզմ Է նախատեսում: Ընթացակարգը կտեւի շուրջ երկու տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



