ՀՀ-ում ստեղծվում է նախագծերի հրապարակման միասնական առցանց հարթակ
SOCIETYՀայաստանում
Ակնկալվում է, որ հարթակի ստեղծումը կապահովի իրավական ակտերի նախագծեր մշակող գերատեսչությունների կողմից դրանք հանրությանը ներկայացնելու կարգավորված գործընթաց՝ առցանց հանրային քննարկումների եղանակով ապահովելով նաև հանրության մասնակցությունը իրականացվող աշխատանքներին: Միաժամանակ, համակարգի ներդրման աշխատանքները նախատեսվում է ֆինանսավորել դոնոր կազմակերպությունների միջոցով:
Տվյալ համակարգի ներդրումը նախատեսված է ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի թիվ 32 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ երկրորդ գործողությունների ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետից՝ «Պետական կառավարման մարմինների օրինաստեղծ գործունեության մասին հանրության իրազեկում»:
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:



