Քրիս Բոհջալյանն Արցախում այցելել է քառօրյա պատերազմին մասնակցած ընտանիքի
SOCIETYԱմերիկահայ հայտնի գրող Քրիս Բոհջալյանն այցելել է Արցախ` հյուրընկալվելով ապրիլին արցախյան քառօրյան պատերազմին մասնակցած Անտոն Աքբարյանի տանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բոհջալյանը գրառում է կատարել ֆ եյսբուքյան իր էջում:
«Մենք այցելել ենք մի նշանավոր հայկական ընտանիքի` Անտոն և Արեգնազ Աքբարյաններին, նրանց երեք երեխաներին և Արեգնազի մորը` Վարսիկին: Ահա նրանք իրենց տանն են Լեռնային Ղարաբաղում (կամ Արցախում): Ապրիլին Անտոնը կամավորագրվել էր ռազմաճակատ այն բանից հետո, ինչ Ադրբեջանը հարձակում էր սանձազերծել: Նա 19 օր է անցկացրել խրամատում, մինչ Արեգնազն ու Վարսիկը հոգ էին տանում փոքր տնտեսության և երեխաների մասին»,- նշել է Բոհջալյանը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



