Վրաստանի Մառնեուլի շրջանում հարսանիքին 150 մարդ Է թունավորվել
SOCIETYԳիշերը Վրաստանի Մառնեուլի եւ Ռուսթավի հիվանդանոցներ Է տեղափոխվել շուրջ 150 մարդ, այդ թվում՝ երեխաներ՝ «աղիքային սուր թունավորում» ախտորոշմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քվեմո Քարթլիի տարածաշրջանի վարչակազմի տեղեկատվությամբ՝ մարդկանց թունավորումը տեղի Է ունեցել Սադախլո գյուղում անցկացված հարսանիքի ժամանակ, ենթադրաբար, ժամկետանց մթերքներից: ՆԳ նախարարությունը հետաքննությունն Է սկսել սույն փաստով:
Ներկայում հիվանդանոցներում Է գտնվում ավելի քան 40 մարդ, նրանց վիճակը կայուն Է: Մնացածները տուն են ուղարկվել բժշկական օգնություն ստանալուց հետո:
Օգոստոսի լույս 30-ի գիշերը Մառնեուլի շրջանային հիվանդանոց Է այցելել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը զրուցել Է բժիշկների եւ տուժածների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



