Ֆրանսիացի նկարիչը երևակայական տիեզերքներ է ստեղծում, որոնք հմայում են իրենց զգացմունքայնությամբ (նկարներ)
LIFELife.tert.am-ը գրում է.
Ֆրանսիայում բնակվող կլինիկական հոգեբան Սիրիլ Ռոնալդոն ազատ ժամանակ զբաղվում է թվային նկարչությամբ և իր աշխատանքները հրապարակում է Aquasixio ծածկանվան տակ:
Ինչպես նշում է Boredpanda.com-ը, սիրողական նկարիչն իր աշխատանքներում բացահայտում է զգացմունքայնության ու կյանքի գույների թեմաները:
Ռոնալդոյի խոսքերով` իր աշխատանքներն «այս աշխարհից չեն» ու գտնվում են երևակայության ու սյուռեալիզմի արանքում:
«Թիմ Բերթոնն ու Հայաո Միաձակին իմ սեփական աշխարհի արմատներն են: Ինձ դուր է գալիս սյուրռեալիստական շարժումը, դրա աբսուրդը, ստեղծարարությունն ու կախարդիչ տիեզերքները, որոնցում գույներն ավելի շատ ապրումներ են առաջացնում, քան հազարավոր ժպիտներ կամ միլիոնավոր արցունքներ»,- ասել է նկարիչը:
Հանդիպիր ինձ կես ճանապարհին

Իմ բոլոր ուսումնասիրությունները

Հույսը

Սեր ցույց տուր ինձ

Կարոտում եմ քեզ

Կալիպսո

Կենտրոնացիր ինքդ քեզ վրա

Կտավը որպես դուռ

Առերեսվիր անհայտի հետ

Դու պատկանում ես ինձ




