Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Հոգեբանական հորոսկոպ

LIFE

Այս հորոսկոպը ներկայացնում է համաստեղության բոլոր նշանների հոգեբնութագիրը, նրանց բնավորության դրական և բացասական կողմերը:

Խոյ

Դրական. հիանալի նշան է, որը կարողանում է հոգալ, կարեկցել: Նրանք չեն մոռանում հարազատների և ընկերների ծննդյան տոները: Դժվարին պահերին միշտ ներկա են, որոնց ուսին հնարավոր է հենվել: Ամուսնության մեջ Խոյը միշտ աշխույժ է:

Բացասական. Խոյերը պետք է լավ կշռադատեն, մինչ որևէ որոշում կայացնելը: Խոյ, խուսափի´ր հիմնական մեղքից` եսակենտրոնությունից ու եսասիրությունից: Սովորի´ր բռնած գործը ավարտին հասցնել:

Ցուլ

Դրական. խաղաղ անձնավորություն է: Ուժն ու հնարավորությունները հստակ որևէ բանի վրա կենտրոնացնելու ունակության շնորհիվ հեշտությամբ է հաջողության հասնում: Ժամանակին հասցնում է ավարտել համառություն ու ժամանակ պահանջող գործերը: Ամուսնանալիս նրանք հազվադեպ են բաժանվում, հավատարիմ են, եթե ոչ սեռական հարցերում, ապա գոնե` հոգևոր:

Բացասական. Համառություն, անտարբերություն, եսասիրություն. Ահա որոնք են Ցուլի հիմնական թերությունները: Հաջորդ թերությունը գերզգուշավորությունն է: Եթե նրան ինչ-որ բան չի հաջողվում, ապա միայն անվստահության և հնարավորությունից չկարողանալու պատճառով:

Երկվորյակ

Դրական. արագ մտածելու շնորհիվ ունակ են տեսնելու առարկաների երկու կողմն էլ: Նրանք հրաշալի հիշողություն ունեն. հիանալի գրող, խմբագիր, հրապարակախոս ու վաճառական են: Մերկուրին հովանավորում է նաև ուսուցիչ, հաշվապահ և թարգմանիչ Երկվորյակներին: Կանայք լավ տնտեսուհիներ են, իսկ տղամարդիկ` լավ դիվանագետներ, փաստաբաններ և հռետորներ:

Բացասական. նրանց պետք է վերագրել անկազմակերպ լինելը, ուշադրությունը կենտրոնացնել չկարողանալը, էներգիան անիմաստ վատնելը: Նրանք հակված են մտավոր հյուծվածության, այդ իսկ պատճառով պետք է զգուշանան անկանոն կյանք վարելուց:

Խեցգետին

Դրական. չնայած Խեցգետինը նյարդային է, սակայն նրանց մեծ մասը հայրական և մայրական հոգատարություն է ցուցաբերում շրջապատի հանդեպ. ռիսկային գործերում առաջնորդ են ու համառ: Նրանք մի մեծ արժանիք ունեն` համբերություն, ինչի շնորհիվ էլ կարողանում են շատ խոչընդոտներ հաղթահարել: Խեցգետինը կարող է չափազանց խնայող, ողջամիտ ու աշխատասեր լինել:

Բացասական. նրանք անհանգստության և վախի զոհերն են: Պետք է հաղթահարեն այն սահմանափակումները, որոնք հենց իրենք են ստեղծում: Խեցգետինը պետք է խուսափի շատակերությունից և ալկոհոլի չարաշահումից: Հարկավոր է սովորել լսել քննադատությունը:

Առյուծ

Դրական. տիպիկ Առյուծը իշխող է և ազնվազարմ, տիրապետում է կատարողական հմտությունների: Նա ծնվել է ղեկավարելու կամ էլ հետևելու, որ ամեն ինչ կարգին լինի: Բավական գրավիչ է և երբ հարկավոր է նպատակին հասնել, նրա հմայքին հնարավոր չէ դիմանալ: Նպատակին հասնելու համար Առյուծին պետք էլ չէ շատ ջանք գործադրել, քանի որ  մարդիկ պաշտում ու ամեն ինչում օգնում են նրան:
 Բացասական. քանի որ երկնային կառավարիչներն այսքան դրական հատկանիշներով են օժտել Առյուծին, նա պետք է զգուշանա և ինքնավստահ չդառնա: Նա այնքան է սիրում, երբ մարդիկ միանում են իր ծրագրերին, որ երբեմն չի գիտակցում, որ նրանցից քչերը հանուն դրա կհրաժարվեն իրենց «ես»-ից:

Կույս

Դրական. տրամաբանող են ու համակարգված, բայց ավելի շատ ինտելեկտուալ են, քան հուզական, առավել պրակտիկ, քան զգացմունքային: Նրանք կարող են իրենց վրա մեծ պատասխանատվություն վերցնել: Ընկերների հետ հարաբերություններում այնքան էլ շռայլ չեն գովաբանություններ անելիս, սրտացավ ու կարեկից չեն, սակայն համառ են և անկեղծ խորհուրդներ են տալիս:

Բացասական. տիրապետելով մարդկանց լավ ճանաչելու կարողությանը` չպետք է վերածվեն ինտելեկտուալ սնոբների: Օժտված են վերլուծական մտքով, բայց չպետք է չափազանց քննադատաբար վերաբերվեն մարդկանց:

Կշեռք

Դրական. անկեղծ, ազնիվ ու ուշադիր նշան է: Նրանք գեղագիտական արժեքների կրողներ են, վարքի մեջ կշռադատող և հավատարիմ` ընկերության մեջ: Այս նշանի կանայք ընտելանում են ամուսինների պահանջներին. այս ունակությունն էլ նպաստում է նրանց նկատմամբ հաճելի և սրտառուչ ազդեցություն ունենալ:
Բացասական. Կշեռքը ձգտում է պիտանի լինել ուրիշներին, համաձայնության և ներդաշնակության մթնոլորտ ստեղծել և այնքան է դրանով տարվում, որ կորցնում է անհատականությունը: Կշեռքները պետք է ձգտեն ոչ միայն երազել, այլև լինել առավել պրակտիկ և իրականություն դարձնել ստեղծագործ գաղափարները:

Կարիճ

Դրական. այս նշանի մարդիկ միշտ հոգեպես հավատարիմ են, եթե նույնիսկ արտամուսնական կապի մեջ են: Իրենց տանը Կարիճները «պաշտպանված մթնոլորտ» են ստեղծում` կարծես հսկելով իրենց ամրոցը: Ընտանիքում նրանք հրաշալի տնտեսողներ են, գործերում` խելացի:
Կին-Կարիճները հաճախ են ղեկավար պաշտոններ զբաղեցնում. Հիանալի ծնողներ են, թեև փոքր ինչ խիստ են ու պահանջկոտ:

Բացասական. սեփական հաջողութան մրցավազքում ջանհք չեն խնայում, ինչն էլ նրանց «քաղաքում» է բարոյապես և ֆիզիկապես: Այդ ժամանակ բարկությունը ամուսնու վրա են «թափում»: Թեև որոշ խելացի Կարիճներ այնպիսի ամուսին են ընտրում, ով կօգնի խուսափել այդ ծայրահեղություններից:

Աղեղնավոր

Դրական. այս նշանի մարդիկ իսկական ընկերներ են` հավատարիմ ու նվիրված: Նրանց հետ իրոք կարող են խոսել ոչ միայն կենցաղային, այլև փիլիսոփայական, կրոնական, գիտական, քաղաքական հարցերի մասին: Աղեղնավորը բավականին բարյացակամ է, ազնվազարմ ու ռոմանտիկ: Լավ ծնողներ են ու շատ լավ են հոգում ընտանիքի կարիքները:

Բացասական. սովոր են ճախրել երկնքում: Հարկ է, որ սովորեն առավել պրակտիկ լինել ու Երկիր իջնել: Նրանք պետք է տարբերեն կոպտությունը անկեղծությունից: Չափազանց լավատես են, ամեն ինչ թողնում են ինքահոսի:

Այծեղջյուր

Դրական. կազմակերպված են, հավատարիմ ու վստահելի ընկեր են: Հոռետես են և իրենց ճակատագրի տերն են: Հորոսկոպի նշաններից Այծեղջյուրն ամենահամբերատարն է: Կարիերա բառը այս նշանի հոմանիշն է: Տղամարդ-Այծեղջյուրներն ամենալավն են հոգ տանում ընտանիքի մասին, իսկ կանայք շատ լավ մայրեր ու տնային տնտեսուհիներ են, թեև նույնիսկ մի քիչ խիստ են երեխաների հանդեպ:

Բացասական. ամենալուրջ թերությունը մելամաղձոտությունն է: Նրանք սարսափով են նայում ապագային: Հնարավոր չէ մոռանալ Այծեջյուրի եսասիրության մասին, որ կարող է ավելորդ տանջանք պատճառել դիմացինին:

Ջրհոս

Դրական. Ջրհոսը բարի, օգնության հասնելու պատրաստ, նուրբ նշան է: Այս նշանի տակ ծնվածները հատկապես գոհ են այն ժամանակ, երբ խորհրդի համար դիմում են իրենց: Համեստ են և հազվադեպ են ձգտում առավելության հասնել ընկերների նկատմամբ: Սիրո մեջ շատ հավատարիմ են և նվիրված են հոգեպես, բայց երբեմն զուսպ են և չեն սիրում արտահայտել
զգացմունքները:

Բացասական. Ջրհոսի հաջողությանը վտանգ է սպառնում հատկապես այն հանգամանքը, որ վատնում են իրենց ունակությունները` ձգտելով հասարակության մեջ առավել ծանրակշիռ դիրք գրավել. նրանք շատ են խոսում ապագայի մասին, բայց ոչ միշտ են նրանց գաղափարներն իրականություն դառնում:

Ձուկ

Դրական. դրական շատ հատկանիշներ ունեն, բայց ավելի շատ են պայքարում դրանք դրսևորելու համար, քան մյուսները: Նրանց մտադրությունները սովորաբար ազնիվ են: Սիրում են բնության գեղեցկությունը: Նրանց մեջ լավ զարգացած է հումորի զգացումը, հաճախ աշխատանքում չափից դուրս բարեխիղճ են, բայց պետք է սովորեն առավել մեթոդիկ ու կազմակերպված լինել: Պետք է նաև հավատան իրենց և իրենց հնարավորություններին, վստահեն ինտուիցիային:

Բացասական. հավանաբար նրանց ամենամեծ թերությունը մյուսների համար թերություն չհամարվի, բայց դա Ձկների համար բացասական գիծ է. նրանք ավելի շուտ կփակվեն իրենց հորինած աշխարհում, քան դեմ առ դեմ կհանդիպեն իրականությանը: Առավել հանգիստ կլինեն, եթե սովորեն ապրել առօրյա կյանքով:

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future