Բրազիլիայի Սենատի նիստը՝ Ռուսեֆի մասնակցությամբ, տեւել Է ավելի քան 14 ժամ
INTERNATIONAL NEWSԲրազիլիայի Ֆեդերալ Սենատի (խորհրդարանի վերին պալատի) նիստը՝ Դիլմա Ռուսեֆի մասնակցությամբ, որը ժամանակավորապես հեռացվել Է նախագահի պաշտոնից, օգոստոսի 29-ին տեւել Է ավելի քան 14 ժամ: Այդ ընթացքում քաղաքական գործիչը ելույթ Է ունեցել պաշտոնազրկման գործընթացի շրջանականերում իր պաշտպանության կեսժամանոց ճառով եւ պատասխանել Է օրենսդիրների արցերին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Սենատորներին հղած Ռուսեֆի ուղերձի հանգուցային թեզիսը դարձել Է սեփական անմեղության մասին հայտարարությունը: Նա պաշտոնազրկման գործընթացը կապել Է ընտրություններում տանուլ տված քաղաքական գործիչների՝ իշխանափոխության հասնելու ձգտման հետ: «Ես խնդրում եմ՝ քվեարկեք պաշտոնազրկման դեմ: Քվեարկեք հանուն ժողովրդավարության»,- կոչ Է արել Ռուսեֆը:
Ընդհանուր առմամբ նիստի ընթացքում նա պատասխանել Է ավելի քան 50 հարցի: Ինչպես սպասվում Է, նրա պաշտոնազրկման շուրջ ամփոփիչ քվեարկությունը կկայանա օգոստոսի լույս 31-ի գիշերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



