Հանրապետության տարածքում մարվել են մի շարք հրդեհներ
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 29-ին` ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հացավան գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.14-ին, մարվել՝ 08.21-ին: Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ-53» մակնիշի 34 AT 063 պետհամարանիշով ավտոմեքենան և 19 000 հակ պահեստավորված անասնակեր:
Օգոստոսի 30-ին` ժամը 03.56-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի լիմոնադի արտադրամասի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել՝ 07.16-ին: Պարզվել է, որ Կոմիսարների փողոցի թիվ 68 տան մոտակայքում այրվել է մոտ 180 հակ անասնակեր։
Օգոստոսի 30-ին` ժամը 08.05-ին էլ ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:



