Իսրայելցի գիտնականը լաբորատորիայում սեւ խոռոչ է ստեղծել
INTERNATIONAL NEWSԻսրայելական տեխնոլոգիական ինստիտուտից գիտնական Ջեֆ Շթայնհաուերն իր լաբորատորիայում սեւ խոռոչի քվանտային անալոգն է ստեղծել: Այս մասին հաղորդում է Միր 24-ը:
Ֆիզիկոսն իր գիտափորձում սիմուլացված սեւ խոռոչ է ստեղծել, որը կարողացել է ձայն ներքաշել: Դրա համար Շթեյնհաուերը ռուբիդիումի ատոմներից լազերն ուղղել է մինչեւ բացարձակ զրո աստիճան սառեցված շրջակա միջավայրի միջով: Ընդ որում, ատոմները շարժվել են ավելի բարձր արագությամբ, քան ձայնի արագությունն է, այդ պատճառով փորձի ընթացքում ինչ-որ պահի այն դադարել է թափանցել այդ հոսքի միջով:
«Չէ՞ որ դա նույնն է, ինչ հոսանքի դեմ լողալը: Եթե գետն ավելի արագ է հոսում, քան դուք լողում եք, անպայման կսկսեք դեպի հետ շարժվել: Դա նշանակում է, որ ձայնը նույնպես հետ է մղվում սեւ խոռոչից»,- նշել է փորձի հեղինակը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



