Yerevan, 15.May.2026,
00
:
00
BREAKING


ՀԷՑ-ի պահանջը հիմնավորված չէ. Հանրային խորհուրդը դիմել է Սերժ Սարգսյանին

ECONOMICS

ՀՀ Հանրային խորհրդի հունիսի 4-ին կայացած 19-րդ լիագումար նիստի ընթացքում քննարկված 3  օրակարգային հարցերի վերաբերյալ  իր տեսակետները Հանրային խորհուրդը նամակի միջոցով հայտնել է Սերժ Սարգսյանին:

Մասնավորապես օրակարգի առաջին հարցի՝ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխության ու Հայաստանի տնտեսության վրա դրա հետևանքների առնչությամբ ՀԽ-ն հայտնել է, որ

•       ՀԷՑ-ի կողմից ներկայացված սակագնի փոփոխման պահանջի հիմնավորումը համոզիչ չէ, ընկերության կողմից կուտակված պարտքը հիմնականում գոյացել է ոչ արդյունավետ գործունեության և պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով, հետևաբար այն պետք է մարվի ոչ թե սակագների բարձրացման ճանապարհով, այլ ՀԷՑ-ի և նրա հիմնադիրների (ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ) կողմից;

•   Լուրջ անհրաժեշտություն կա բարելավելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությունը, որն իր լիազորությունների շրջանակներում պետք է կարողանա հետևել համակարգում ընթացող գործընթացներին, իր նախաձեռնությամբ կարողանա գնահատել, թե որքանով են հիմնավորված կատարվող ծախսերը, արդյունավե՞տ են արդյոք իրականացվող ներդրումային ծրագրերը և կանխատեսի հնարավոր բացասական զարգացումները;

•    ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ է մշակել հստակ չափորոշիչներ՝ էլեկտրաէներգիայի կորուստների, ծախսերի և այլնի հետ կապված, և օրենքի տեսքով ներկայացնել ՀՀ ԱԺ;

•   Նպատակահարմար է ուսումնասիրել ՀԷՑ-ի մենաշնորհի վերացման և համակարգում կառուցվածքային փոփոխությունների հարցը:

Օրակարգի երկրորդ՝ ցորենի ալյուրը միկրոտարրերով հարստացնելու հարցի վերաբերյալ Հանրային խորհուրդը եկել է այն եզրակացության, որ հարցը պահանջում է ավելի լուրջ հիմնավորումներ: Չկան լուրջ բժշկական հետազոտություններ, թե  ալյուրը միկրոտարրերով հարստացնելն ինչ հետևանքներ կունենա Հայաստանի բնակչության համար, հասարակության ո՞ր մասի համար է այն անհրաժեշտ և որի համար այն կարող է  հանգեցնել առողջության համար անցանկալի հետևանքների: Մասնագետների կարծիքները նույնպես միարժեք չեն:

Առաջարկվել է ցորենի ալյուրը միկրոտարրերով հարստացնելու հարցը հետաձգել, մինչև լուրջ, հիմնավոր ու երկարատև գիտական հետազոտություններ կանցկացվեն, և արդյունքները կներկայացվեն հասարակությանը:

Օրակարգի երրորդ հարցի՝ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի շրջանակներում Տավուշի և Լոռու մարզերում անցկացված հանրաքվեի արդյունքների վերաբերյալ մտահոգիչ է համարվել հանրաքվեին հանրության ցածր մասնակցությունը, ինչը խոսում է բնակչության անտարբերության և ծրագրի նկատմամբ զգուշավորության մասին: Հանրային խորհուրդը տեսակետ է հայտնել, որ հանրաքվեի արդյունքները ցույց են տալիս նաև համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի թերությունները (մասնավորապես, անհասկանալի է Հաղարծինի՝ որպես մեծ համայնքի միավորումը Դիլիջանին), ծրագրի մասին բնակչության իրազեկման ցածր մակարդակը: Անհրաժեշտ է համարվել, որպեսզի գյուղացին կարողանա տեսնել պիլոտային ծրագրի փոխկապակցվածությունը այլ ծրագրերի՝ մասնավորապես կապված համայնքներում ոռոգման ջրի, ջրահեռացման, համայնքը կենտրոնին կապող ճանապարհների և այլ համակարգերում առկա խնդիրների լուծման, տեղայնացված սերմի ապահովման, ներդրումների, գյուղատնտեսական կոոպերացիաների ծրագրի իրականացման հետ:

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia