Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


«Ֆրեսկո» միջազգային փառատոնի մասնակիցները ստացան իրենց մրցանակները

SOCIETY

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ  ամփոփիչ մամուլի ասուլիս: Ծրագրի պատասխանատուները ներկայացրեցին մրցանակակիր ֆիլմերը և հանձնեցին մրցանակները: «Փառատոնն արդի  արվեստի միջոցով քարոզում է մարդկային բարձր արժեքներ: «Ֆրեսկո»-ն հնարավորություն է տալիս անդրադառնա լ տարբեր սոցիալական խմբերին և ցույց  տալ, որ բոլորս հավասար ենք: Հաշմանդամություն ունեցող խմբերը փառատոնի ընթացքում կարող են ինտեգրվել, անել ավելին, քան մենք սպասում էինք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց փառատոնի կազմակերպիչ Աննա Կարապետյանը:

Արդեն երրորդ տարին է, որ փառատոնի մրցանակները` ձուկ պատկերող հուշանվերները,  պատրաստում են Խարբերդի մանկատան երեխաները:

Փառատոնի մասնակից Ղևոնդ վարդապետն Հովհաննսիյանն ասաց, որ «Ֆրեսկո»-ն իր համար կայացած փառատոն է: Այն ոչ միայն ֆիլմերի ցուցադրություն է իրականացնում, այլև այլազգի հյուրերին է ներկայացնում  հայ մշակույթը, քրիստոնեությունը:  Չնայած աշխարհում տեղի ունեցող պատերազմներին, մարդիկ ֆիլմեր են նկարում և դրանց միջոցով  պատգամ ուղղում հասարակությանը:  «Ֆրեսկո»-ն այդ պատգամը տեղ հասցնելու հիանալի հարթակ է:

Ռուսաստանը ներկայացնող Անաստասիա Գերասյուկն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է գալ Հայաստան, ծանոթանալ հայ արվեստին, դառնալ մրցույթի մի մասը:

«Փառատոնում ներկայացված ֆիլմերն ունեն խորը ասելիք: Դրանք հասնում են հոգուն: Փառատոնի դրական կողմերից մեկն այն էր, որ բացօթյա ցուցադրություններ էին իրականացվում: Պատահական անցորդներն էլ ունեին հնարավորություն առընչվելու այս գեղեցիկ տոնին: Ներկայացված ֆիլերը ստիպում են արժևորել կյանքը, վերանայել անցած ուղին. դրանք աշխարհն ավելի լավն են դարձնում»,- ասաց «Խիո» ֆիլմի բեմադրիչ-օպերատոր Դավիթ Այվազյանը:

Մրցանակներ շնորհվեցին կարճամետրաժ, լիամետրաժ վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի հեղինակներին:

Ներկայացնում ենք մրցանակակիր ֆիլմերի ցանկը`

Լավագույն ուղերձ «Սեր»

«Եվ կրկեսը ժամանեց» - Գուժ Թադևոսյան, Հայաստան, «Խիո» - Լիլիթ Մովսիսյան, Հայաստան, «Վանիլ» - Խուան Բեիրո, Իսպանիա

Լավագույն ուղերձ «Քաջություն»

«Գողը» - Մուհամեդ ֆարահանի, Իրան

Լավագույն ուղերձ «Հավատ»

«Ընտրյալները» - Նատալյա Բելյաևա, Ուկրաինա, Ռուսաստան

Լավագույն ուղերձ «Մարդասիրություն»

«Լարեր» - Պեդրո Սոլիս Գարսիա, Իսպանիա

Լավագույն ուղերձ «Խաղաղություն»

«Չսովորած դասը 14/41» - Նինա Վեդմիցկայա, Ռուսաստան

Լավագույն ուղերձ «Զղջում»

«Վերջին հանգրվանը» - Վիկտոյա Կոզելցովա, Ռուսաստան

Լավագույն ուղերձ «Քաջություն»

«Տրամվայ մինչև ատրակցիոնների զբոսայգի» - Եվգենի Լալաև, Անաստասիա Գերասյուկ, Ռուսաստան

Լավագույն ուղերձ «Հույս»

«Մինչև վերջ» - Ուիլիամ Էգիենտա, Ֆրանսիա

Փառատոնի հատուկ մրցանակ խաղաղություն և սեր սփռելու համար

Ղևոնդ Վարդապետ Հովհաննիսյան

Փառատոնի հատուկ մրցանակ մարդասիրություն սերմանելու համար

Դմիտրի Բրիկման:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնն այս տարի անցկացվեց օգոստոսի 19-29-ը: Փառատոնի ֆիլմացանկում ներառված էր 22 երկրից  76 կինոժապավեն:

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine