Քիմ Քարդաշյանն ամեն կերպ ցանկանում էր իր տուն հրավիրել Ադելին, սակայն...
LIFEԱդելն ամենապահանջված երգչուհիներից մեկն է, և շատ քչերն են կարող նրա ուշադրությանը և ներկայությանն արժանանալ, սակայն այնուամենայնիվ որոշները փորձում են ամեն կերպ նրա հետ շփվելու հնարավորությունը բաց չթողնել:
Ամերիկյան հեռուստատեսություններն ասում են, որ Քարդաշյանները մեծ ցանկություն ունեն Ադելին իրենց տուն ընթրիքի հրավիրելու: Ընտանիքի գլուխ Քրիս Ջենները ցանկանում է Ադելին ծանոթացնել իր ողջ ընտանիքը:
Ադելը լավ հարաբերություններ ունի Քարդաշյանների ընտանիքի հետ, հատկապես Քենդալի հետ, ով նրա՝ Լոս Անջելեսի համերգում VIP հյուրերի շարքում էր:
Այնուամենայնիվ, Ադելը մերժել է Քարդաշյանների հրավերը, քանի որ իրենց ընթրիքը նկարահանվելու էր և ցուցադրվելու էր Քարդաշյաների ռելիթի շոուի շրջանակներում:
Հիշեցնենք, որ վերջերս Ադելը խոստովանել է, որ հղիության ժամանակ շատ է դիտել Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուն: Սակայն, նրա՝ այդ ռեալիթի շոուի հանդեպ սերը այնքան մեծ չէ, որ նա ցանկանա նկարահանվել դրա մեջ:
Ուստի Քարդաշյանների՝ Ադելի ներկայությունը վայելելու հնարավորությունը հօդս է ցնդել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



