Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Մետաբոլիզմը միֆ է. ինչպես չգիրանալ 40 տարեկանից հետո

LIFE

Blognews.am-ը գրում է.

Դուք հավանաբար լսել կամ կարդացել էք այն մասին, որ 40 տարին լրանալուն պես մարդիկ անպայման սկսում են գիրանալ, իսկ գիրանալու պատճառն էլ նյութափոխանակությունն է։ Այն տարիքի հետ դանդաղում է և մենք գիրանում ենք, սակայն դա այդքան էլ այդպես չէ։

Կյանքի երկրորդ կեսի ընթացքում նյութափոխանակությունը իսկապես դանդաղում է, սակայն այդ դանդաղեցման տեմպը չափազանց դանդաղ է, իսկ, ըստ որոշ հետազոտություննեի՝ աննշան։ Եթե դուք հավելյալ քաշ է ձեռք բերել կյանքի երկրորդ հատվածում, ապա դրա մեղավորը միանշանակ նյութափոխանակությունը չէ։

Նյութափոխանակությունն ունի տարբեր փուլեր

Նյութափոխանակություն հանգստի վիճակում – սա ցույց է տալիս էներգիայի այն քանակը, որը մեր օրգանիզմը ծախսում է, երբ մենք հանգիստ վիճակում պառկած են անկողնում և ոչինչ չենք անում։ Այն կախված է ֆիզսված հանգամանքների համախումբից, ինչպիսիք են՝ սեռ, հասակ, գենետիկ առանձնահատկություններ և այլն, և այստեղ քիչ բան է հնարավոր փոխել։

Բացի սա, կան նյութափոխանակություն ևս 3՝ ակտիվ, փուլեր։ Ամբողջ քննարկումը նյութափոխանակության այս 3 փուլերի մասին է, որոնք հնարավոր է «արագացնել» կամ «դանդաղեցնել» որոշակի սնունդ օգտագործելով և ֆիզիկական վարժություններ կատարելով։

Առաջին փուլը դա նյութափոխանակությունն է՝ սնվելու ժամանակ։ Պարզվում է, որ ծամելու և կուլ տալու ընթացքում մենք նաև որոշ քանակով կալորիաներ ենք այրում(1 օրվա նորմային 10% -ը)։ Սա կոչվում է «սնունդի ջերմային ազդեցություն»։ Այդ գործընթացը հնարավոր է փոքր ինչ արագեցնել՝ որոշակի ըմպելիքներ օգտագործելով, ինչպիսիք են՝ սուրճը և կանաչ թեյը, կամ շատ սպիտակուցներ և կծու չիլի ուտելով։ Սակայն այս եղանակով հնարավոր չէ նույնիսկ 1 կիլոգրամ նիհարել, քանի որ այս գործընթացի առավելագույն արդյունքը մի քանի գրամն է։ Նյութափախանակությունն արագեցնող մթերքների ազդեցությունը աննշան է։

Ավելի լավ է միանգամից անցնենք կալորիանե այրելու երկրորդ փուլին՝ շարժմանը։

Յուրաքանչյուր շարժում՝ անկախ նրանից թէ ինչպիսի, ստիպում է ձեզ էներգիա ծախսել։Սա նյութափոխանակության երկրորդ փուլն է՝ նյութափոխանակություն ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։

Դրանից հետո գալիս է երրորդ փուլը՝ մենք գտնվում ենք հանգստի վիճակում, իսկ կալորիաները շարունակում են այրվել։ Այսինքն, նիհարելու տեսանկյունից, մարզվելուց հետո պառկելն ավելի արդյունավետ է, քան մարզվելուց առաջ պառկելը։ Սա անվանվում է «թթվածնային պարտք», այն է՝ ֆիզիկական ակտիվությունն արդեն նվազել է, սակայն օրգանիզմում գտնվող թթվածինը իներցիայով շարունակում է ավելի արագ տեմպերով այրել կալորիաները։

Այսպիսով, եթե դուք ցանկանում էք նիհարել, ապա նշանակություն ունեն նյութափոխանակության միայն վերջին երկու փուլերը։

Ֆիզիկական ծանրաբեռնավածության տեսակը նույնպես կապ ունի։ Օրինակ՝. շատերը մտածում են, որ ուժային մարզումներ՝ ծանրաքարերով և այլ ծանրություններով, հնարավորություն են տալի ավելի արդյունավետ կերպով այրել կալորիաները, սակայն հետազոտությունները հերքում են այս տեսակետը։ Բանն այն է, որ մեր օրգանիզմի տարբեր օրգանները և մարմնի տարբեր մասերը տարբեր քանակով կալորիաներ են այրում, իսկ մկանները՝ իրենց այրած կալորիաների քանակով, նույնիսկ մոտ չեն առաջին հորիզոնականին։ Օրինակ՝. մարդու ուղեղը ավելի շատ էներգիա է ծախսում, քան մարդու երկգլուխ մկանները(бицепс):

Ահա թէ ինչ է ասում Լուիզիանայի Համալսարանի պրոֆեսոր և Կենսաժշկական Կենտրոնի գենետիկ Կլոդ Բուշարը. - «Ուեղի ակտվութայն գործըթացը հանգիստ վիճակի նյութափոխանակության 20 % -ն է կազմում, սիրտը, որը անդադար աշխատում է՝ 15% -20% -ը։ Այնուհետև գալիս են երիկամները, թոքերը և մյուս հյուսվածքները։ Մկաններին մնում է միայն 20% -25% -ը։ »

Այդ իսկ պաճառով, չնայած որ մարզասրահնորում՝ հատուկ մարզասարքերի օգնությամբ մարզվելը միանշանակ կօգնեն ամրապնդել առողջությունը, հույս չունենաք, որ դրանք Ձեզ կօգնեն արագեցնել նյութափոխանակությունը։ Առավելագույն արդյունքի համարհարկավոր է ընտրել այն ֆիզիկական մարզանքը, որի ընթացքում աշխատում է ամբողջ մարմինը՝ արագանում է սրտի աշխատանքը, թոքերը մեծ թավալով օդ են շնչում և այլն, մի խոսքով ասած՝ կարդիոմարզումները։

  • քայլք
  • վազք
  • լող
  • և այլն

Կարճ ասած, նիհարելու գաղտնիքը բավականին պարզ և ինչ – որ տեղ նաև ձանձրալի է։ Առաջին հերթին, տարիքի հետ մենք պարզապես ավելի քիչ են շարժվում՝ քիչ են զբաղվում սպորտով, քիչ ենք քայլում և ավելի շատ են նստած մնում։ Իսկ երկրորդը՝ մենք դադարում են գիտակցել մեր օրգանիզմի սննդային պահանջները։ Այն մեխանիզմը, որը կառավարում է ախորժակը, տարիքի հետ ավելի վատ է գործում՝ մենք չենք հասկանում, որ արդեն կշտացել ենք և չափից ավել ենք ուտում։

Այստեղից միայն մեկ եզրակացություն է կարելի անել՝ պետք չէ գիրանալու համար մեղադրել նյութափոխանակությանը, այն ընդհանրապես կապ չունի։ Պետք է ուղղակի ավելի շատ շարժվել և մի փոքր ավելի քիչ ուտել։

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards